Գլխավոր / Առողջապահություն / Ավտովթարի ենթարկված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ավտովթարի ենթարկված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին ապրիլի 11-ին՝ ժամը 20:31-ին, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, որի արդյունքում շրջվել էր ՊՆ ավտոմեքնենան, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «տուժածների առողջական վիճակը նորմալ է»։

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Բժիշկների հավաստմամբ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Tekali Taxi