հեղինակ՝ Վադիմ Դուբնով
հրապարակվել է Նովայա գազետա թերթում
Ինչ է Զելենսկիի հաղթանակը նշանակում հետխորհրդային երկիրների համար
Պյոտր Պորոշենկոյի տեղը կարող էր լինել ով ասես։ Դեռ միչև առաջին փուլը սոցիոլոգները նախազգուշացնում էին՝ Զելենսկին վերջնախաղում հաղթում է ցանկացած մեկին՝ թե Տիմոշենկոյին, թե Գրիցենկոյին, առավել ևս մնացածին։ Պորոշենկոյի համար նվաստացուցիչ հաշվի մեջ անգամ եթե թաքնված է անվստահության քվեն, ապա՝ ոչ իր, անգամ ոչ քաղաքական էլիտայի և նույնիսկ ոչ քաղաքական համակարգի նկատմամբ, որի սիմվոլը դարձել էր Պորոշենկոն, իսկ կարող էր դառնալ հիմիկվա կապոցից յուրաքանչյուրը՝ թե Տիմոշենկոն, թե անգամ Յանուկովիչը։
Սա 28 տարվա պատմություն ունեցող ամբողջ պետության վերամեկնարկն էր։ Եվ այն ընթացավ՝ կրքերին սովոր սոցցանցերը չհաշված, առանց գաղափարական վառ բանավեճերի և վատթարացված հարաբերությունների։ Ի՞նչ կարիք կա վիճել մի բանի շուրջ, որը փոխել չի լինի, ինչպես եղանակը կամ Կիևի «Դինամոյի» շանսերը Չեմպիոնների լիգայում։
Հետխորհրդային նախագծի մեջ մի պահ ամեն բան թարս է գնացել, ինչ-որ մեկը դա պարզապես պետք է խոստովաներ։ Ո՞վ, եթե ոչ Ուկրաինան։
Այնպես, ինչպես բոլորի մոտ․ ամեն տեղ ամեն բան սխալ էր ըթանում՝ թեկուզև տեղական որոշ նրբություններով։ Եվ միայն Ուկրաինան էր փորձում ապացուցել, որ այդ օղակից կարելի է դուրս պրծնել, և ամեն անգամ այն, ինչ կուրացուցիչ հնարավորություն էր թվում, վերածվում էր նոր հիասթափության՝ ի ուրախություն նրանց, ովքեր նախընտրում էին կյանքն առանց պոռթկումների։
Ուկաինան ցույց էր տալիս, որ իշխանությանը կարելի է հաղթել խորհրդարանական ընտրություններում, և այդ հաղթանակն անմիջապես բաց էր թողնում ձեռքից։ Նա ապացուցում էր, որ չի կարելի դիմել խարդախությունների նախագահական ընտրություններում , իսկ որոշ ժամանակ անց պարզվում էր, որ Մայդանն էլ է նույն տեղ տանում՝ դեպի նույն թալանչի պետությունը։ Ուրեմն՝ խաղադրույքներն աճում են շրջապտույտից շրջապտույտ, իսկ հանրագումարը նույնն է՝ զրոյական։ Կենսուրախ Մայդանը վերածվում է ապստամբության, նախագիծը թևակոխում է ամենաորոշիչ փուլ, բայց նախագահ Պորոշենկոն միևնույն է չի վաճառում Լիպեցկում գտնվող իր գործարանը, իսկ պատերզմը՝ ում համար պատերազմ, իսկ ում համար՝ ռազմաճակատի մյուս կողմից բերվող ածուխի գների հետ մախինացիաներ ու թալան «Ուկրօբորոնպրոմ»-ում։
Ինչո՞ւ վիճել մի բանի համար, ինչը փրկել արդեն չէ լինի։ Պորոշենկոյի կողմնակիցները նրա՝ իբրև գերագույն հրամանատարի սխրագործություններից պատմելիս հայացքը փախցնում են նույն խորամանկությամբ, ինչ Զելենսկիին ընտրողները, երբ վստահեցնում են, որ նա ուկրաինանական ստարտափի վերջին հնարավորությունն է։
Մի օր՝ գուցե հուշագրություններ գրելիս, Պորոշենկոն մեզ բացատրի՝ ինչու էր այդպիսի հերոսական համառությամբ կպել իր անհույս գծից, թե «Այն ամենն, ինչ ես չեմ, Պուտինն է»։ Հազիվ թե ընտրողն արժանացած լիներ թերահավատության՝ հայերանսիրության և Կրեմլի նկատմամբ ատելության, կամ՝ Մայդանի իդեալները մոռացության մատնելու մեջ։ Այդ ամենն առաջվա պես տաք է։
Վրիպումը, գուցե, այլ տեղ էր։ Եւ հավանական է՝ այնտեղ էլ պետք է փնտրել լիաներման ակունքները, որ պատում են Զելենսկիի բոլոր կասկածելի ստեղծագործությունները պատերազմի, Մայդանաի և առհասարակ՝ այն Ուկրաինայի մասին, որին նա այսօր պաշտպանում է դեռ երեկվա ընկերներից (Օխլոբիստինի պես)։ Պարզվեց՝ ռազմական սյուժեն ոչ միայն և ոչ այդքան հայրենասիրական անթոլոգիայի մաս էր, որն իշխանությունները էջադրել են իրենց ծրագրի մեջ, այլ՝ իշխանական ձախողումների նորագույն օլիգարխիկ պատմության հատված։
Սա է պատճառը, որ Զելենսկիի հիշեցումները Դեբալցևոյի և Իլովայսկի վերաբերյալ խփում էին նշանակետին, իսկ Պորոշենկոյի զեղումները դասալիք Զելենսկիի մասին փուստ էին տալիս։
Մայդանը չի մոռացվել, ու մոռացված չեն զոհերը, պարզապես դա քաղաքական կապիտալ չէ, որը Պորոշենկոն փորձում էր սեփականաշնորհել թեկուզ ժամանակավոր՝ երկրորդ փուլից առաջ, այլ՝ սխրագործություն, որը մնացած սխրանքների պես զուր էր, իսկ հաղթանակը՝ անպետք ու գողացված նրանց կողմից, ովքեր խարդախություններ էին անում ածուխի ու զենքի փողերի հետ։ Եւ ապացուցելու բոլոր փորձերից հետո, որոնցից յուրաքանչյուրը վերածվում էր հակառակի ապացույցի, պարզ է՝ փրկել նախագիծը հնարավոր է միայն այն ամբողջապես վերագործարկելով․ զրոյացնել վերջին 28 տարվա ողջ օպերատիվ հիշողությունն ու սկսել նորից։
Սա հեղափոխություն չէ, իշխանությունների փոփոխություն էլ չէ։ Սա ցանկություն է մտնել քվեախուց և գտնել այնտեղ Reset-ի կոճակը։
Հեղափոխության մեջ հույս կա, որ դեռ ամեն ինչ կորած չէ, և հրաշքը հնարավոր է։ Մոտավորապես նույն օրերին Հայաստանում լրանում է մեկ տարին, ինչ այնտեղի հեղափոխության այնտեղի հաղթահերոսը պատասխաններ նույնպես չի տալիս՝ ենթադրելով, որ իրեն ուղղված հարցերի մեծ մասը սերում է իր կողմից տապալված նախկին իշխանությունից, ու դա ճիշտ է։ Հեղափոխականի լեգիտիմությունը՝ Կոշչեյի անմահության ասեղի պես, մասսաների՝ հնից ազատվելու համար երախտիքի մեջ է։ Փաշինյանին՝ Սերժ Սարգսյանից ազատվելու դիմաց, դեռ երկար են ներելու անվերջ քայլերթերն ու հեղափոխական տոնակախմբությունների շարունակությունը։
Ու թեև Հայաստանում էլ են բոլորը հասկանում, որ ամեն բան թարս էր գնացել, վերամեկնարկի մասին ոչ ոք առանձնապես չի մտորում, որովհետև կան բաներ, որոնք վերամեկնարկի ենթարկա չեն՝ նույն Ղարաբաղը կամ Մոսկվայի հետ ռազմավարական եղբայրության դատապարտվածությունը։
Հեղափոխության մեջ դեռ հավատ կա, որ ամեն բան կշտկվի կամ, ծայրահեղ դեպքում, կպլստա։ Վերամեկնարկն ենթադրում է, որ արդեն ստուգապես հայտնի է, որ ամենը սին է։
Ամեն ինչ թարս է գնում անընդգրկելի հետխորհրդային գրեթե ողջ հարևանությամբ մեկ։ Շատերի բախտը հեղափոխությունների դեպքում անգամ չի բերում։ Բայց նույնիսկ այնտեղ, որտեղ բերել է, մեծ ու վառ կարմիր կոճակին հաշտվելու պատրաստակամություն չեն հայտնում, ուստի՝ Զելենսկիի կոչը՝ համատարած հավատալ անհնարինին, ակտուալ է ոչ ավելի, քան 10-15 տարվա վաղեմության վարկածները՝ գունավոր հեղափոխությունների անխուսափելիության վերաբերյալ։
Այս հուսահատության մեջ, սակայն, լավ լուր էլ կա։
Փաստ չէ, որ վերամեկնարկի պարագայում Ուկրաինայի բախտն ավելի կբերի, քան բերեց Մայդանի դեպքում։ Բայց արդեն այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է այդ մասին մտածում Զելենսկին։ Ավելի կարևոր է, որ քաղաքացիներն, ովքեր պատրաստ էին ծիծաղով բաժանվել պետության հետ՝ երկիրն ամբողջապես վերամեկնարկի ենթարկելու համար, երեք անգամ ավելի շատ էին, քան նրանք, ովքեր նման կատակները համարում էին անպատեհ։
Ի վերջո, եթե այս ընտրությունների ընթացքում որևէ բանի շուրջ վիճում էլ էին, ապա՝ միայն կատակների։
Վադիմ Դուբնով
աղբյուր՝ «Նովայա գազետա»