Երևանի բնակիչ 26-ամյա Հակոբ Օհանյանը մայիսի 9-ին առանձնակի դաժանությամբ սպանել է 30-ամյա Մարիամ Ասատրյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Mitsubisհi Pajero մակնիշի 99 ՕP 996 համարանիշի ավտոմեքենան, որով Հ. Օհանյանն ու Մ. Ասատրյանը մեկնել են Այնթափ գյուղի հատվածում գտնվող դաշտամիջյան հատված և անտեղ Հ. Օհանյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Մ. Ասատրյանը գիտակցության չգալով՝ մահացել է»։
Տղամարդը ձերբակալվել է։
Ըստ կայքի տեղեկությունների՝ Հ. Օհանյանը Մ. Ասատրյանին ծեծի է ենթարկել ռետինե խողովակով, պտուտակի բանալիով։