Home / Ազգային ժողով / ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

Հատուկ քննչական ծառայությունը հանցադեպի բացակայության հիմքով մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը: Այս մասին գրում է Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Քաղաքացու որոշումը» դիմել էր գլխավոր դատախազին՝ քննություն անցկացնել ու քրեական հետապնդում իրականացնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ եթե պարզվի, որ նա խախտել է Սահմանադրության 95-րդ հոդվածը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Tekali Taxi