Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին հարվածելու գործով մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ:
Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում նախկին նախագահի աջակիցները հարձակվել էին Վարդգես Գասպարի վրա, ով բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց, պատռել նրա պաստառը և շշով հարվածել դեմքին։
Ավելի ուշ ոստիկանությունը բերման էր ենթարկել միջադեպի 3 մասնակիցներին, ևս երկուսը ոստիկանություն էին ներկայացել հրավիրվածի կարգավիճակով։