«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ վաղը՝ մայիսի 20-ին հանդես կգա կարեւոր հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»: