Home / Դատարան / «Ակնհայտ է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից»

«Ակնհայտ է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից»

Կառավարությունում հրավիրված խորհրդակցությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դռնփակ քննարկում է ունեցել կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ, որի ընթացքում նախնական համաձայնություն է հաստատվել՝ Փաշինյանի ելույթի հրապարակային մասում արձանագրված հարցերի լուծմանն ուղղված գործողությունների ընդհանուր ուղղությունների, ճանապարհային քարտեզի և աշխատանքի բաժանման սկզբունքերի վերաբերյալ։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց ֆեյսբուքով ուղիղ հեռարձակմամբ՝ շնորհակալություն հայտնելով բոլոր քաղաքացիներին, ովքեր արձագանքել էին նրա կոչին և այսօր առավոտից արգելափակել դատարանների ելքերն ու մուտքերը, և կոչ անելով նրանց ժամը 13:30 վերացնել բոլոր դատարանների արգելափակումը։

Վարչապետն ընգծեց, որ դատարանների արգելափակման ակցիային նպատակ ուներ արձանագրել Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու ժողովրդական պահանջը և այն, որ այդ պահանջի մեջ ժողովուրդն ու կառավարությունը միասնական են, նաև՝ ի ցույց դնել անարդար դատական համակարգի գոյության կապակցությամբ հանրային վրդովմունքը․

«Մենք բոլորս տեսնում էինք, որ Հայաստանում իսկապես ընդդեմ դատական համակարգի տարերային պրոցեսներ են տեղի ունենում, բողոքներ են տեղի ունենում, և շատ կարևոր էր այդ տարերային պրոցեսների բովանդակային վերափոխումը ի նպաստ Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալուն և շատ կարևոր էր արձանագրել, որ այդ հարցում ժողովուրդն ու կառավարությունը չունեն հակասություններ․․․

․․․Հիմա բոլորին ակնհայտ է, որ չի կարող լինել Հայաստանում դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։ Դա, կարծում եմ, բոլորը տեսան, և բոլորը տեսան, որ դատական գործերին ապօրինի միջամտությունները արժանանալու են խիստ հակազդեցության․․․»։

Tekali Taxi