Home / Հայաստան / Քոչարյանը դուխով ա, Սերժը կարող ա վախենար, Նիկոլին փուռն են տալու Շանթ Հարությունյանը կանխատեսում էր

Քոչարյանը դուխով ա, Սերժը կարող ա վախենար, Նիկոլին փուռն են տալու Շանթ Հարությունյանը կանխատեսում էր

«Արժեքների հեղափոխության» գործով 2013 թվականին ազատազրկված ու 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը 2018-ին կառավարության թույլտվությամբ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խոսում էր, մասնավորապես, Քոչարյանին իշխանությանը հետ բերելու ռուսական ծրագրի մասին։ Վերջին օրերի իրադարձությունների ներքո ներկայացնում ենք այդ ելույթից հատվածներ։

– Ռուսները վտանգավոր խաղ են սկսել։ Նիկոլին ասում են՝ հա, բա ոնց, պարոն Փաշինյան, ճիշտ ես, գնա արդարությունը վերականգնի, մեղք ա հայ ժողովուրդը, մենք չենք նրանց [ՀՀ նախկին իշխանություններին] էդ ապօրինություններին դրդել։

– Ես վաղուց էի ասել՝ Նիկոլին բերելու են փուռը տան, որ ապացուցեն, որ ռուսները ստորությունների հետ կապ չունեն։

– Մի կողմից տարածում են [տեղեկատվություն], թե Նիկոլը կոնֆլիկտի մեջ ա ռուսների հետ․․․ Նիկոլի գլխի տակ առերևույթ փափուկ բարձ են դնում, ուղարկում են՝ «դու ճիշտ ես, պռոբլեմ չունես, ռուսը խի՞ պիտի հայ ազգի վատը ուզի»։ Մյուս կողմից՝ Նիկոլին․․․ շառ են անում, որ ինքը․․․ Սորոսը֊մորոսը։ Ինչի՞ համար։ Որ իրանք Էրդողանի հետ գործարք անեն Ղարաբաղի հետ կապված, աղետի մեջ ընկնի Հայաստանը։

– Իրանք Նիկոլին ժեռտվա կտան, այսինքն՝ Նիկոլին սպիսատ կանեն, Քոչարյանին կբերեն իշխանության, հետո որ հայ ժողովրդի մեջ իմ նմանները կասեն՝ տեսա՞ք, ռուսը չէ՞ր, հերթական անգամ ծախեց հողերը, կասեն՝ «չէ, այ մարդ, ի՞նչ ռուս, էն Սորոսի կողմից հեղափոխություն արած Նիկոլ Փաշինյանն էկավ, ռուսների հետ թարսվավ, դրա համար ռուսները սենց արեցին, հիմա, լավ էր, Քոչարյանն էկավ, փրկեց, էրկու շրջանը կորցրինք, գոնե երեք շրջանը մնաց»․․․

– Կանչել ա Պուտինը [Քոչարյանին], ասել ա՝ ախպեր, Սերժի հետ պայմանավորվածություն ունեիր, որ գնաս վարչապետ։ Սերժը մատի փաթաթան էր սարքել 10 զոհը [2008թ․ մարտի 1 դեպքերի զոհերը], չէր լինում։ Ասում ա՝ ժողովուրդը չի ընդունում, դու ասում ես՝ սուտ ա ասում, ժողովրդի մի մասը չի ընդունում։ Հիմա դու պատրա՞ստ ես գնաս բերդի դռներով անցնես, քո արդարության համար կռիվ տաս, գաս իշխանության։ Քոչարյանն ասել ա՝ «հա»։ Նա էդ առումով դուխով ա, Սերժը կարող ա վախենար բերդ մտնելուց, ասեր՝ չէ․․

– Հիմա իրանք ասում են՝ [նախկին պաշտպանության նախարար] Հարությունյան Միքայելին չենք հանձնում, ուրեմն Քոչարյանը եկել ա կրի բերդերով ու էթա իշխանության։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն ա, որը հիմնված ա նախկին փորձի վրա։

Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նրան, ինչպես և Քոչարյանին, մեղադրանք է առաջադրված 2008-ին սահմանադրական կարգը տապալելու համար։

Դեռ 2018-ին ՌԴ֊ն, ՀՀ Հատուկ քննչական ծառայությանն ի պատասխան պատասխանն, տեղեկացրեց, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2002թ-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի։