Home / Բնապահպանություն / ELARD-ի եզրակացությունը Ամուլսարի մասին կհրապարակվի մի քանի օրից

ELARD-ի եզրակացությունը Ամուլսարի մասին կհրապարակվի մի քանի օրից

ՀՀ Քննչական կոմիտեն հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Ամուլսարում ոսկու հանքի շահագործման թույլտվության վերաբերյալ ELARD-ի (Earth link & Advanced Resources Development) կողմից իրականացված փորձաքննության արդյունքները հայտնի են:

Epress.am-ի հետ հեռախոսազրույցում Քննչական կոմիտեի հանրային կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ասել է, որ արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից․

– Դրանք հրապարակվելո՞ւ են արդյոք հայերեն և որտե՞ղ։
– Մենք նախ պետք է ծավալը հասկանանք և, ըստ այդմ, կորոշենք, և հրապարակվելու է ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ:

ՀՀ կառավարությունը «Earth link & Advanced Resources Development» ELARD-ին տրամադրել է 396 հազար 900 ԱՄՆ դոլար այդ փորձաքննությունն իրականացնելու համար։

Tekali Taxi