Home / Հայաստան / Եվրոպական դեսպանատները շարունակում են անարգել հայաստանցիներին

Եվրոպական դեսպանատները շարունակում են անարգել հայաստանցիներին

Հայաստանում գործող այլ երկրների հյուպատոսությունների հետ կապված դժգոհությունները մնում են արդիական։ Հայաստանցիները բարձրաձայնում են անհարգալից վերաբերմունքի և վիզա ստանալու ընթացքում ծագող այլ խնդիրների մասին։

«German Embassy Yerevan, այս ի՞նչ անորակ, անհասանելի ու այլանդակ ծառայություն եք դուք մատուցում։ Ձեր պետությունից զատ ստանձնել եք նաև թվով հինգ այլ երկրների վիզաների տրամադրման գործառույթ, բայց առցանց հերթագրման համակարգում ամիսներով ազատ օր չկա, իսկ երկուշաբթի ու հինգշաբթի օրերին իբր բացվող ազատ օրերը գործնականում անհնար է ամրագրել, և ոչ թե որովհետև այլոք ավելի արագ են ամրագրում, այլ որովհետև դուք եք համակարգում խալտուրա անում։

Չեք կարող պատշաճ աշխատել՝ զոռով քարշ մի՛ տվեք այդքան մեծ բեռ, այ քեզ բան։
Թե բա վիզաների դյուրացում…», ֊ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Արթուր Մինասյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին դիմելով, Մինասյանը գրել է․ «Naira Zohrabyan, կարծեմ դուք էիք ժամանակին ակտիվորեն բարձրաձայնում վիզաների կենտրոնում ստորացուցիչ պայմանների մասին։ Մի պրոբլեմ էլ Գերմանիայի դեսպանատունն է, դուք հիմա ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն եք, այստեղ հստակորեն մարդու մի շարք իրավունքների խախտում կա, բարձրացրեք, խնդրեմ, այս հարցը դեսպանի ու հյուպատոսի առաջ»։

Մեկնաբանություններում նա նշել է ՀՀ ոստիկանությանը և հայտնել, իր խոսքով, արդեն տևական ժամանակ օդում կախված լուրերի մասին, ըստ որոնց, դեսպանատան վիզաների օրերը վերավաճառվում են․ «Բարի եղեք զբաղվել այս հարցով։ Սա նաև ազգային անվտանգության խնդիր է»։

Խնդրի առկայությունը հաստատել են մարդիկ, որոնք հաճախ են այցելում այլ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, ինչպես նաև օտար լեզուների են տիրապետում, ունեն մշտական աշխատանք, սակայն, միևնույնն է, հայտնվում են նմանատիպ իրավիճակներում։ Բարդ չէ կռահել՝ ինչպիսի վերաբերմունքի են արժանանում պակաս փորձառուները։

Մեկնաբանություններում, մասնավորապես, գրել են․

– Ես ապրիլի վերջին եմ ցուցակագրվել հուլիսի 17-ի համար

– բա մյուս դեսպանատներում ոնց են մարդկանց հետ խոսում, չափ ու սահման անցել են

֊ Embassy of Poland, Yerevan, նույն վիճակը ձեզ մոտ ա

Tekali Taxi