Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Պաշտպանության նախարարությունը հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով։ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 51 միլիոն 500 հազար դրամի վնաս:
«Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով՝ 38.000.000 դրամով, օտարվել է Երևան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել շուրջ 89.500.000 դրամ: Այսինքն՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ», – ասված է հաղորդագրությունում: