Գլխավոր / Ազգային ժողով / 2008-ի մարտի 1-2-ին տուժածները աջակցություն կստանան

2008-ի մարտի 1-2-ին տուժածները աջակցություն կստանան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը:

Օրենքը նախատեսում է պետական աջակցություն մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհվածների իրավահաջորդներին, ինչպես նաև այն անձանց, ում առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

Օրենքի նախագծում առաջին ընթերցումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկությամբ որոշ փոփոխություններ են կատարվել: Նախագծի վերջնական տարբերակի համաձայն, նախատեսվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել արդարացման հիմքով:

Tekali Taxi