Գլխավոր / Բանակ / Զինվորներին ստիպել էին քվեարկել ԲՀԿ-ի օգտին. քրգործ

Զինվորներին ստիպել էին քվեարկել ԲՀԿ-ի օգտին. քրգործ

N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, ծառայողական կախվածությունն օգտագործելով, նույն զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին քվեարկելու հարկադրանքի համար: Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Նորայր Խաչատրյանին առաջադրվել է մեղադրանք՝ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Tekali Taxi