Home / Բանակ / Ստեփանակերտում Փաշինյանն ընկավ քոչարյանա-սերժական ծուղակը

Ստեփանակերտում Փաշինյանն ընկավ քոչարյանա-սերժական ծուղակը

Ղարաբաղյան խնդրի շահարկումը տասնամյակներ շարունակ Հայաստանի՝ լեգիտիմություն չունեցող ղեկավարների իշխանություն պահելու միջոցն էր հանդիսանում։ Զանգվածային լրատվամիջոցները և կրթական համակարգը վերահսկող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ ռեժիմը չքննարկվող հավատամքի էր վերածել Ղարաբաղի հարցը, վարկաբեկել բանակցային գործընթացը, հետին պլան մղել հակամարտությունից տառապող մարդկանց խնդիրները։ 2018-ի հեղափոխությամբ ժողովրդի վստահությունը ձեռք բերած վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցում, կարծես, որդեգրել էր սկզբունքորեն այլ մոտեցում․ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղան, որտեղից դուրս է մղվել նույն Քոչարյանի շնորհիվ։ Սակայն օգոստոսի 5-ի Ստեփանակերտի հանրահավաքում իր ելույթի ժամանակ Փաշինյան արտաբերեց «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը։

Ի՞նչ հարց է լուծում հեղափոխական վարչապետը՝ տեղավորվելով նախկին ռեժիմի հռետորաբանության տրամաբանության մեջ։ Այս հարցի շուրջ լրագրող Զառա Հարությունյանը զրուցել է Մատենդարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի հետ։