Home / Բնապահպանություն / Էլարդը՝ Փաշինյանին․ հարկ է վերանայել ՇՄԱԳ֊ը

Էլարդը՝ Փաշինյանին․ հարկ է վերանայել ՇՄԱԳ֊ը

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների, կառավարության ներկայացուցիչների, «Լիդիան Արմենիա» շահագործող ընկերության ներկայացուցիչների և Ամուլսարի հանքի ծրագիրը գնահատող «Էլարդ» ընկերության փորձագետների մասնակցությամբ տեսակոնֆերանսը։ «Էլարդ»-ի եզրակացությունը, որի համար պետությունը 400 հազար դոլար է վճարել, տարբեր կերպ է մեկնաբանվում: Այդ իսկ պատճառով վարչապետը ցանկություն էր հայտնել անձամբ զրուցել փորձագիտական խմբի մասնագետների հետ։ Տեսակոնֆերանսի ձայնագրությունը հրապարակվել է այսօր՝ օգոստոսի 30֊ին։

Հատված Նիկոլ Փաշինյանի և Էլարդի փորձագիտական խմբի անդամ Ռիկարդո Խուրիի խոսակցությունից․

Նիկոլ Փաշինյան – Երբ որ Դուք ասում եք՝ եթե հավելյալ միջոցներ կիրառվեն պատշաճ, պիտի որ դառնան կառավարելի։ Մենք Ձեր արտահայտած միտքը գնահատելու խնդիր ունեք, թե ինչ է դա նշանակում, և թերևս մեր ողջ պրոբլեմը ծագել է հենց այդտեղից։ Այստեղ ներկաների մեծ մասը մասնագետ չէ, և ես կխնդրեմ՝ ինչ նկատի ունեք, երբ որ ասում եք՝ պիտի որ դառնան կառավարելի։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանկում է, որ մեր ջրերը կաղտովեն քի՞չ, կաղտոտվեն միջի՞ն, չե՞ն աղտոտվի։

Ռիկարդո Խուրի – Որոշակի անորոշությունը պատասխանիս մեջ վերաբերում է այն փաստին, որ գնահատված ազդեցությունները, այսինքն՝ ջրի մեջ մտնող քիմիական նյութերը հենց այդ թերությունների մասն է, որը ՇՄԱԳ-ի մեջ է, բայց եթե այս առաջարկված միջոցառումները ներդրվեն, մենք համարում ենք, որ ազդեցությունը հնարավոր կլինի վերահսկել այնքանով, որքանով ջրային ռեսուրսի վրա այլևս նշանակալի ազդեցություն չի լինի թե՛ ստորերկրյա ջրերին, թե՛ գետերին։ Այլ կեպ ասած՝ միջոցներ կարելի է ներառել ,որոնք երաշխավորեն, որ Հայաստանի կառավարության պահանջած ընթացիկ հայկական ստանդարտները բավարարվեն առանց սահմանափակելու ջրային ռեսուրսի օգտագործումը։ Այսինքն՝ անսահմանափակ հնարավոր կլինի այդ ռեսուրսից օգտվել։

Նիկոլ Փաշինյան – Ճի՞շտ կհասկանամ՝ ասելով, որ Դուք ասում եք՝ քանի որ «Լիդիան»-ի առաջարկած միջոցների պարագայում Դուք վստահ չեք, որ կերաշխավորենք մեր ջրերի համապատասխանությունը ստանդարտներին, այսնիքն՝ մաքրությունը։ Քանի որ Դուք վստահ չեք, Դուք առաջարկում եք լրացուցիչ միջոցներ, որոնք, Ձեր կարծիքով, արդեն կբերեն, կհամապատասխանեցնեն այն վիճակին, որ մենք ունենանք որոշակի վստահություն իհարկե հավելյալ պայմանների պահպանման դեպքում։

Ռիկարդո Խուրի – Ըստ էության՝ «Լիդիան»-ի առաջարկած միջոցառումները թերի են, և որպեսզի դրանք ամբողջականացվեն, հարկ է, որ դուք վերանայեք գնահատումը և նոր ՇՄԱԳ-ի առաջակրություններով պատշաճ կերպով մշակեք ձեր մեղմացման միջոցռումները։

Հատված ԷԼԱՐԴ-ի փորձագետի՝ Լիդանի ներկայացուցչին ուղղված խոսքից։

ԷԼԱՐԴ-ի փորձագետ – Դուք [ԷԼԱՐԴ-ի փորձագետը դիմում է Լիդիանի ներկայացուցչին] ունենք բազմաթիվ թերացումներ, ես չեմ կարծում, թե սա ճիշտ տեղն է քննարկելու։ Դուք լավ գիտեք՝ ինչի մասին է խոսքը և այդ թերությունները։

Նիկոլ Փաշինյան – Կներեք, բայց կարծում եմ, որ շատ ճիշտ տեղն է այդ թերությունները քննարկելու։

ԷԼԱՐԴ-ի փորձագետ – Դուք ներկայացրել եք 11 էջանոց պատասխան մեր հաշվետվության նախագծին, մենք արձագանքնել ենք դրանցից յուրաքանչյուրին, հարցեր ենք տվել։ Դուք դրանց չեք պատասխանել կամ պատասխանները եղել են շրջանցող… ձեր գնահատումը ձախողել է մի քանի ուսումնասիրություններ կատարել, մնացած տարածքների մասին ուսումնասիրություն չեք արել, դուք կույտային տարալվացման համակարգի ուսումնասիրությունը նույնիսկ բնական ջրային համակարգերի մագնիտուդի համապատասխան չեք արել, ուզո՞ւմ եք շարունակեմ այս ցանկը։

Տեսակոնֆերանսն ամբողջությամբ՝

Tekali Taxi