հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Վրաստանի քաղաքացին խոստովանեց Երևանում 28-ամյա կնոջ սպանությունը․ ոստիկանություն

Վրաստանի քաղաքացին խոստովանեց Երևանում 28-ամյա կնոջ սպանությունը․ ոստիկանություն

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով և վնասվածքներով: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը` պարանոցին և մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով, հայտնում է Ոստիկանությունը։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական փորձաքննություններ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վրաստանի քաղաքացի 35-ամյա տղամարդ։ Shamshyan.com֊ը հայտնում է նրա անունը՝ Մկրտիչ Սարկիսյան։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սեպտեմբերի 3-ին նա բերման է ենթարկվել Վանաձոր քաղաքի հյուրանոցներից մեկից, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: