Home / Բնապահպանություն / Վարչապետն ակնարկում է բռնության կիրառման մասին․ Հայտարարություն

Վարչապետն ակնարկում է բռնության կիրառման մասին․ Հայտարարություն

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը

Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։ 

Իր այս հայտարարությամբ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին ու խոստումներին։ Նա հանրությանը մեկ տարուց ավելի հավաստիացնում էր, որ եթե պարզվի, որ ծրագիրն անգամ 0.01% բնապահպանական վտանգ է պարունակում շրջակա միջավայրի համար, ապա այն չի գործարկվի: Անտեսելով արդեն գոյություն ունեցող հայաստանյան և միջազգային անկախ փորձագետների տասնյակ զեկույցներն ու հետազոտությունները՝ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական բյուջեից շուրջ 400 000 ԱՄՆ դոլար ծախսվեց երրորդ կողմի անկախ ուսումնասիրության համար: Երբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին, Փաշինյանը, հիմնվելով քննչական կոմիտեի կողմից ավելի ուշ պատվիրված հուշագրի վրա և դուրս թողնելով մի քանի հարյուր էջանոց զեկույցի կարևոր գնահատականները, մի քանի հապճեպ ու ձևական «խորհրդակցություններից» հետո օգոստոսի 19-ին հայտարարեց հանքը բացելու իր որոշման մասին և սկսեց տարածել ընկերության տեսանյութերն ու ընկերության ձևակերպումները կրկնող տեքստեր։ 

Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց հանրային ու մասնագիտական հակազդեցություն, ինչի արդյունքում կառավարությունը զեկույցի տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եղավ հրապարակային սկայպհանդիպում կազմակերպել ELARD-TRC փորձագետների հետ, որպեսզի նրանք անձամբ մեկնաբանեն իրենց գնահատականները։ Օգոստոսի 29-ի սկայպ հանդիպմանը ELARD-TRC մասնագետները փաստեցին, որ Լիդիանի ՇՄԱԳը լի է անճշտություններով, սխալներով ու թերագնահատումներով, և դրանց հիման վրա հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել այս զգայուն էլոկոգիական տեղանքում բացասական ազդեցության չափը։ Լիդիանի մոտեցումները՝ մեղմել այդ բացասական ազդեցությունը, ոչ միայն բավարար չեն, այլև բազմաթիվ դրվագներով (օրինակ՝ հանքի փակման, թթվային ջրերի մաքրման) բացակայում են։ ELARD-TRC փորձագիտական խումբը քանիցս հստակ արձանագրեց, որ այս պահին Լիդիանի կողմից հանքն անվնաս շահագործելու ցանկացած երաշխիք զուրկ է փորձաքննական հիմքերից, ուստի այս երաշխիքներին հավատ ընծայելու ցանկացած փորձ լինելու է բացառապես քաղաքական որոշում՝ զուրկ փորձագիտական հիմքերից։ 

Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի շրջանցելով մասնագիտական հանրության բազմաթիվ զգուշացումները, սեփական նախաձեռնությամբ պատվիրված և ՀՀ բյուջեի վրա 400 000 դոլար նստած անկախ փորձագիտական ուսումնասիրության գնահատականները, սկայպհանդիպմանը ELARD-TRC-ի տված բոլոր պարզաբանումները, հայտարարել է հանքը բացելու քաղաքական որոշման մասին։ Այս որոշումը հիմնավորվում է նախևառաջ Լիդիանի գործունեությունը դադարեցնելու համար իրավական հիմքերի իբր բացակայությամբ, ինչպես նաև «տնտեսական հանրույթի» շահով ու Հայաստանի անվտանգության չպարզաբանված սպառնալիքով։ 

Հայտարարում ենք, որ Փաշինյանը արել է իր լիազորությունները չարաշահող և հակաիրավական հայտարարություն, որով միտումնավոր հաշվի չի առել արդեն իսկ առկա բազմաթիվ իրավական հիմքերը, ավելին՝ պնդել է, որ նման հիմքեր չկան։ Միջազգային փորձաքննության արդյունքում պարզելով, որ Լիդիանը ապակողմնորոշել է և՛ կառավարությանը, և՛ Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև իր իսկ ներդրողներին ու վարկատուներին, Փաշինյանը, փաստորեն, չի տեսնում Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր և նման հայտարարությամբ սահմանափակում է պետական այլ կառույցների կողմից սեփական լիազորությունների շրջանակներում անկախ գործելու հնարավորությունը։ ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքը փաստացի լիարժեքորեն խախտված է ինչպես Լիդիանի, այնպես էլ կառավարության նախկին անդամների կողմից, ովքեր հաստատել են Լիդիանի ծրագիրը, բայց այս աղաղակող ապօրինությունը Փաշինյանն անտեսում է։ Մասնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են էկոլոգիական նոր հանգամանքներ և հաստատել են, որ Լիդիանն իր ՇՄԱԳում չի ապահովել փաստերի ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և սրանով իսկ խախտվել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի Հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ, Հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ, Հոդված 21-ի 2-րդ մասի 5-րդ կետերի պահանջները

Փաստացի 7 ամիս Քննչական կոմիտեի կողմից ֆիասկոյի ենթարկված գործը չավարտված՝ Փաշինյանը նման հայտարարություն է անում և իր վրա է վերցնում հօգուտ ընկերության ամենաբարձր մակարդակի հովանավորչություն անելու ծանրագույն պատասխանատվության բեռը։ Բացի այդ, մինչև օրս հանրությունից թաքցվում է և չի հրապարակվում սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած եզրակացությունը և դրան հարակից բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտների եզրակացությունները)՝ Լիդիանի ՇՄԱԳն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի մասին:

Նախքան 2018թ. հունիսը՝ հենց շինարարական փուլում, Լիդիանն արդեն իսկ բազմիցս խախտումներ է արել, որոնք արձանագրվել են թե՛ տեղի բնակիչների տեսագրություններով և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Ավելին, 2018թ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտով արդեն իսկ դադարեցված է Լիդիանի գործունեությունը, հարուցված է ապօրինի արդյունահանման մասին քրեական գործ, ՇՄԱԳ եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին գրությունը Շրջակա միջավայրի նախարարություն ուղարկվել է դեռևս 2018թ, սակայն Կառավարությունը լռում է այդ մասին և փաստորեն, նորանոր խախտումների թույլտվություն է տալիս։ Ավելին, կառավարությունը շարունակում է կոծկել նաև ջերմուկցիների խախտված իրավունքների խնդիրը, մինչդեռ փաստ է, որ Ջերմուկում հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև գոյություն չունի (կամ առնվազն հանրությանը հասանելի չէ) Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու նախնական համաձայնության փաստաթուղթը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Հայաստանի ողջ բնակչության հաշվին ստեղծվի կորպորացիայի կողմից շանտաժի միջոցով ահռելի գումար աշխատելու հնարավորություն։ Բազմիցս կրկնել ենք, որ ներկա պահին օֆշորային Լիդիանը չի կարող մտնել ներդրումային արբիտրաժ, քանի որ իր նորաստեղծ դուստր ընկերությունների միջոցով արբիտրաժ մտնելը ընթացակարգային չարաշահում է։ 2018թ օգոստոսին ստեղծված ընկերություններից և ոչ մեկը չի կարող Հայաստանի դեմ արբիտրաժ մտնել։ Հանքի ճանապարհները բացելու կոչ անելով՝ Փաշինյանը պարարտ հող է ստեղծում, որպեսզի Լիդիանը հաղթահարի կորպորատիվ դատարանի այդ ընթացակարգային արգելքը, այնինչ ՀՀ կառավարության դիրքերն այս վեճում այնքան ուժեղ են, որ կառավարությունը նույնիսկ կարող է հակընդդեմ հայց ներկայացնել Լիդիանի դեմ

Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն այսօր ոտնատակ են անում և դավաճանում են ժողովրդական հեղափոխությանը՝ հնարավոր դարձնելով նախորդ ռեժիմի մաս կազմող հակահեղափոխական ուժերի վերակենդանացումը: Փաշինյանի կառավարությունը և նրան անվերապահորեն կամ լուռ համաձայնությամբ սատարող խորհրդարանականները լիովին պատասխանատու են երկիրը ցնցումների մեջ գցելու համար։ Ներկա իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության լայն զանգվածները չեն վստահում հանքը բացելուն ուղղված արդարացումներին և դիմադրելու են, վարչապետի մակարդակով Լիդիանի առջև ճանապարհներ բացելու կոչը ինքնին ակնարկում է պետական բռնության կիրառման մասին՝ դրանով իսկ ստեղծելով կառավարության լեգիտիմության ճգնաժամի սպառնալիք։

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։ 

Հանրությանը կոչ ենք անում չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին։

Հայտարարությունը բաց է, միանալու համար նամակ գրեք «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեսյբուքյան էջին։ 

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

Լուսինե Սարգսյան

Լալա Ասլիկյան

Մհեր Մհերյան

Մարիամ Սուխուդյան

Միլենա Բաղդասարյան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու

Անժելա Պողոսյան, թարգմանիչ

Սիփան Սուրենյան, զբոսավար

Մարինե Դոխիկյան, տնային տնտեսուհի

Մուշեղ Շուշանյան, փաստաբան

Հասմիկ Կնյազյան, մարդաբան, անկախ հետազոտող

Աիդա Պապիկյան, մշակութային մարդաբան

Նազելի Վարդանյան, ի.գ.թ, էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿի տնօրեն

Գոհար Ստեփանյան, մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող

Յուլիա Անտոնյան, պատմական գիտությունների թեկնածու, մշակութային մարդաբան, ԵՊՀի դասախոս

Գայանե Շագոյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Լևոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Գրետա Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ Զեկույցների պատասխանատու քարտուղար

Աննա Մկրտչյան, արդյունաբերական ինժեներ, բիզնես կառավարման մագիստրոս, 13 տարվա փորձ Կանադայում հանքարդյունաբերության ոլորտում Glencore-ի և Barrick Gold-ի հետ

Սուսաննա Գյուլամիրյան, արվեստի քննադատ և համադրող, «Արվեստի և մշակությաին հետազոտությունների լաբորատորիա» կազմակերպության նախագահ

Մարինե Հովհաննեսյան, լաբորատորիայի տեխնիկական մասնագետ, Kaiser Permanente

Լիանա Գևորգյան, որակի ապահովման ինժեներ

Վարդանուշ Սարգսյան, GMP (ապրանքների արտադրության պրակտիկայի) մասնագետ

Ալեքսանդր Հակոբյան, շուկայագետ

Նազիկ Հարությունյան, մանկավարժ, քիմիկոս

Հասմիկ Հարությունյան, տնտեսագետ

Մարիամ Անտոնյան, մանկավարժհոգեբան

Լիլիթ Մովսիսյան, տնտեսագետ

Աստղիկ Հովհաննիսյան, դասախոս

Արմեն Մանուկյան

Աննա Հակոբյան, արվեստագետ

Իզաբելլա Սարգսյան, աուդիտոր

Անուշ Աճեմյան, թարգմանիչ, գրականագետ

Սոնա Բուլգադարյան

Միքայել Արզաքանցյան, ֆիզիկոս

Նարինե Լալայան, նկարիչ

Գայանե Գրիգորյան

Կարեն Սարգսյան, միջազգայնագետ

Մարի Գիմիշյան

Քրիստոֆ Կաստել

Մարգարիտա Գորոյան, ճարտարագետ

Ալեքսան Արամյան, ագրոնոմ

Արամ Գորոյան, մաթեմատիկոսծրագրավորող

Նելլի Սահակյան

Գագիկ Կարապետյան, ծրագրավորող

Գայանե ՀարությունյանՓյուսկյուլյան, սոցիոլոգ 

Մկրտիչ Գրիգորյան, «Գնանք Միասին» ՀԿ նախագահ

Մարիամ Պետրոսյան

Արամայիս Մկրտիչի Գրիգորյան, Ամուլսարի բաժնետեր 

Հարություն Գրիգորյան

Հռիփսիմե Համբարձումյան

Արմեն Ավետիսյան, շինարար, ապրանքագետ

Սոնա Վարդանյան

Նաիրա Գևորգյան, տնտեսագետ

Ռուզան Կազարյան, ԴալմաՍոնա բնապահպանական հիմնադրամ

Մարինե Բաղիրյան, հաշվապահ, ՔԵՆԴԼ գիտահետազոտական ինստիտուտ

Գագիկ Հարությունյան 

Մերի Հարությունյան

Արմինե Ավետիսյան

Նանա Թաիրյան

Սուրեն Կիրակոսյան, լեռնային ինժեներ

Անդրանիկ Հովակիմյան

Սյուզան Սիմոնյան, Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ

Գուրգենյան Նինել, քիմիկոս

Սամվել Հովհաննիսյան

Հովհաննես Համբարձումյան, բաժնի վարիչ, Սինոփսիս

Մայա Բարխուդարյան

Անուշ Նիկոլայան, Երկիր Մեդիա հ/ը հաշվապահ

Ծովինար Հովհաննիսյան, կենսաբան

Ջուլիերա Եսայան, բանասեր, նախկին դասախոս

Համլետ Մելքումյան, մշակութային մարդաբան, զբոսավար

Արտյոմ Զոհրաբյան, Ֆիզմաթ դպրոց, 10-րդ դասարան

Աիդա Մկրտչյան

Լիանա Խառատյան, թարգմանիչ

Արթուր Նազարյան, էներգետիկայի և ջրային տնտեսության մասնագետ

Գևորգ Գևորգյան, ինժեներ

Լիդիա Շատիրյան, քիմիկոսսիլիկատչիկ

Վահե Փունարջյան

Արփինե Պողոսյան 

Սոնա Նազարյան, միջազգայնագետպատմաբան, դասախոս

Հարություն Կլեկչյան 

Անուշ Սաֆարյան 

Արման Ղարիբյան, անկախ լրագրող

Անդրանիկ Թոխյան, ակտիվ քաղաքացի

Գագիկ Եղիազարյան, Սասնա Ծռեր խմբի անդամ

Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար

Անուշ Սարգսյան, արվեստաբան, միջնադարագետ

Հայաս Ավետիսյան, իրավագետ

Ծովիկ Կասսաբյան, հոգեբան

Քնքուշ Մելիքյան, արձակագիր

Աստղիկ Վարդանյան, բժշկական մարդաբան

Մարի Սամանլեան Փօլատեան, երգչախմբի անդամ

Փառանձեմ Շահբազյան, բանասեր

Հրանտ Դանդուրով

Նաիրա Իսրաելյան, գործարար

Մովսես Մանուկյան, «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն

Գոհար Արշակյան, գրունտների մեխանիկայի մասնագետ, գիտաշխատող

Մհեր Սահակյան, մաթանալիզ, գծային հանրահաշիվ

Նարինե Ալեքսանյան

Արաքսի Գրիգորյան, վիրաբույժի ասիստենտ

Էդուարդ Մինասյան, ծրագրավորող

Սերգեյ Կարապետյան, Սինոփսիս Արմենիա, ծրագրավորող

Լիլիթ Գևորգյան, անգլերենի ուսուցիչ

Անի Քամալյան, կենսաբան

Դավիթ Շահումյան, ինժեներ

Գայանե Հարությունյան, ՀՀ քաղաքացի, լեզվաբան, այսուհետ դարձած նաև բնապահպան

Զարուհի Մուրադյան, ՀՀ նկարիչների միության անդամ

Հռիթսի Մկրտչյան, ֆիզիկոս

Ելենա Դանիելյան, թատերագետ

Մանուկ Մանուկյան, էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի հիմնադիր անդամ (PEES)

Արմանուշ Բարսեղյան, տեխնոլոգ

Արայիկ Պապիկյան, փաստաբան

Անուշ Արշակյան, բանասեր, մշակութաբան

Կարեն Մարության, ինժեներ

Ալֆրեդ Դ Ջանգո, երաժիշտ

Աննա Ալեքսանյան, պատմաբան

Լևոն Հարությունյան, ջութակահար

Սոնա Աբելյան, լրագրող

Նարինե Սարգսյան

Վարդան Հակոբյան, գրող

Նինա Ղարիբյան, տնտեսագետ

Վանիկ Հովհաննիսյան, զոդողեռակցող

Հրակ Փափազյան

Մարիամ Անդրոյան, էկոլոգ

Անուշ Եղիազարյան, ճարտարապետ

Հասմիկ Պողոսյան, ուսուցիչ

Ղազար Հարությունյան, ճարտարապետ

Մարիամ Մինասյան, դերասանուհի

Ալբերտ Բարսեղյան, ակտիվ քաղաքացի, Շվեյցարիայի կանաչների կուսակցություն

Արմինե Իշխանյան, Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի դասախոս

Արփի Խալաթյան, հոգեբան

Արէ Մարտիրոսյան

Օլգա Սաֆարյան, փաստաբան

Աշոտ Մխոյան, ծրագրավորող

Գևորգ Ազարյան, հաշվապահ

Արմինե Ավետիսյան

Գագիկ Մելիքյան, քիմիայի դոկտոր, պրոֆեսոր

Կարեն Ավագյան, տնտեսագետ

Մկրտիչ Գրիգորյան, «Գնանք Միասին» ՀԿ նախագահ

Արփի Բալյան

Կարո Ստեփանյան, ապրանքագետ

Գեդեոն Սիմոնյան, ծրագրավորող

Լիա Մովսիսյան, դասախոս

Ծովիկ Կասսաբյան, հոգեբանմանկավարժ

Գայանե Ղարդյան, նկարիչվերականգնող

Հրաչյա Հակոբյան, իրանագետ

Գոհար Գրիգորյան, տնտեսագետարտոնագետ

Ներսես Գևորգյան, ֆիզիկոս, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

Ալեքսանդր Ռուդով, կենսաբան

Րաֆֆի Հերմոն Արաքս, լրագրող և ժողովրդական դիվանագետ, մարդու իրավունքների կազմակերպության միջազգային գործիչ

Մերի Մուրադյան, եվրոպագետ, Զարգացման աջակցություն ՀԿ

Զարուհի Մեջլումյան, իրավապաշտպան, փաստաբան

Քրիստինե Արմենակյան, ԲունTV

Հրաչիկ Միրզոյան, քիմիկոս, բնապահպանփորձագետ

Վերջինե Կարապետյան, ուսուցիչ

Միհրդատ Ներսիսյան, ինժեներ, Գնդևազի բնակիչ

Ժաննա Սարգսյան, ՀՀ քաղաքացի

Սիլվա Ադամյան, կենսաբան

Հայկ Սարգսյան մանկավարժ, ծրագրավորող

Քնար Խուդոյան

Հարութ Բրոնոզյան, բնապահպանական ճարտարագետ

Հակոբ Հակոբյան

Ագապի Իվանյան, տնտեսագետ

Արմենակ Դովլաթյան, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ

Անահիտ Գրիգորյան, տնտեսագետ

Հրաչ Հովակիմյան, ուսուցիչ, մանկավարժ, մարզիչ

Հասմիկ Վարդանյան, երաժշտագետ

Սոֆյա Մանուկյան, իրավապաշտպանբնապահպան

Տիգրան Արեգունի Մարտիրոսյան, ծրագրավորող

Աշոտ Բոյաջյան

Նինա Կարապետյանց, իրավաբան