Home / Կանանց իրավունքներ / Իրանում կինը կյանքով վճարեց ֆուտբոլ սիրելու համար

Իրանում կինը կյանքով վճարեց ֆուտբոլ սիրելու համար

Իրանում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտ մտած 29-ամյա կինը՝ Սահար Խոդայարին, ինքնահրկիզվելուց մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 9-ին, հիվանդանոցում մահացել է։ Խոդայարին դատապարտվել էր վեց ամսվա ազատազրկման՝ տղամարդու հագուստով Թեհրանի Ազադի (Ազատության) մարզադաշտ մտնելու փորձի համար։ Վճռի ընթերցումից հետո նա ինքնահրկիզվել է։

Խոդայարիի մահն Իրանում բողոք է առաջացրել, քանի որ կանանց չի թույլատրվում ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին, չնայած այլ մարզաձևերը, օրինակ՝ վոլեյբոլը, թույլատրելի են։

Իրանական լրատվամիջոցները նրան «Կապույտ աղջիկ» են անվանում՝ սիրելի թիմի՝ Էսթեղլալի գույնով։

Էսթեղլալի ֆուտբոլիսնտները դատապարտել են դատարանի որոշումն ու իրենց ցավակցությունը հայտնել Խոդայարի ընտանիքին։

Չնայած «կիսամերկ տղամարդկանց խաղալը տեսնելը մեղք է», Իրանը վերջերս սկսել էր թույլատրել փոքրաթիվ կանանց մուտքը մարզադաշտ։ Դա մեծապես կապված էր ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոյի մասնակցությամբ անցյալ տարի կայացած ֆուտբոլային հանդիպման հետ։ Պաշտոնական արգելքը սակայն պահպանվում է։

Ինֆանիտինոն մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը ժամանակ է տվել Իրանի կառավարությանը վերացնել կանանց ներկայության արգելքը՝ Իրանում 2022 թվականի հոկտեմբերին տեղի ունենալիք Աշխարհի Գավաթի խաղերին ընդառաջ։

Tekali Taxi