Home / Բանակ / Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց

Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց

Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում սպանված ադրբեջանցի զինծառայող Ռամին Աբդուլրահմանովի դին սեպտեմբերի 23-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ դուրս է բերվել հակամարտ զորքերի շփման գծից: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն հետ է շպրտվել՝ չեզոք գոտում թողնելով մեկ դիակ։ Ըստ ՊԲ-ի, դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հաստատել էր ադրբեջանցի զինծառայողի զոհվելու փաստը և հերքել դիվերսիայի մասին տեղեկությունները։ Ըստ ադրբեջանական կողմի, զինծառայող Ռամին Աբդուլրախմանովը մոլորվել է և սպանվել «հայկական և ադրբեջանական դիրքերի միջև գտնվող տարածքում»։ Մարմնի էվակուացման համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչ։

Tekali Taxi