Գլխավոր / Դատարան / Պողոս Պողոսյանի սպանության գործը կվերաբացվի

Պողոս Պողոսյանի սպանության գործը կվերաբացվի

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացել են 2001 թվականի սեպտեմբերի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով հարուցված նոր վարույթը, հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նոր վարույթ հարուցելու պատճառ դարձավ բրիտանացի Սթիվեն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից սեպտեմբերի 12-ին Գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումը։

Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությանը 18 տարի առաջ ականատես եղած բրիտանացի Սթիվեն Նյուտոնը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել էր, պատրաստ է դատարանում կրկնել այն ցուցմունքը, որը 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն էր։ Գործով վկա 74-ամյա Նյուտոնը պատմել էր, որ տեսել է, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար:

Tekali Taxi