Սահմանադրական դատարանը այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում կայացրեց «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
Ազգային ժողովի որոշումը, որը՝ հղվելով հայաստանյան օրենսդրությանն ու միջազգային դատական նախադեպերին, ներկայացնում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը, ընդունվել էր հոկտեմբերի 4-ին և ուղարկվել Սահմանադրական դատարան անցյալ երկուշաբթի։
Որոշման նախագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։
Ըստ «Իմ քայլի», Հրայր Թովմասյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում էական կարգապահական խախտումներ է թույլ տվել, ինչը հիմք է հանդիսացել լիազորությունների դադարեցման գործընթացը նախաձեռնելու համար։