Գլխավոր / Մարզեր / Հայկական ազգանունով ռուսաստանցիները կարող են գնալ Ադրբեջան

Հայկական ազգանունով ռուսաստանցիները կարող են գնալ Ադրբեջան

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիները կարող են Ադրբեջան մտնել, բայց անհրաժեշտ է այդ մասին նախապես տեղեկացնել Մոսկվայում գտնվող Ադրբեջանի դեսպանատանը՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված «էմոցիոնալ ֆոնից» խուսափելու համար։

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Քրիստինա Գևորգյանը ֆեյսբուքում գրել էր, որ 13 ժամ անց է կացրել Բաքվի օդանավակայանում՝ «ինֆորմացիոն ու էլի ինչ֊որ մեկուսացման մեջ ու նյարդային լարմամբ»։ Նա ցանկանում էր ամանորյա արձակուրդները Ադրբեջանում անց կացնել, բայց արդեն անձնագրային հատվածում նրան կանգնացրեցին։ Գևորգյանը հայտնում էր, որ իրենից բացի ևս երկու ընտանիք չկարողացավ Բաքու գնալ՝ բարեկամներից մեկի հայկական ազգանունի պատճառով։

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Գևորգյանի միջադեպը «մասնավոր դեպքը ուռճացնելու» փորձ է, ավելացնելով, որ ռուս֊ադրբեջանական հարաբերություններում ոչ մի խնդիր չկա։ Ռուսաստանի ԱԳՆ֊ն հայկական ազգանուններով ռուսաստանցիների դեպի Բաքու մուտքի արգելքն անընդունելի է համարել։

Tekali Taxi