Home / Մարզեր / Հոնկոնգի ցուցարարները հաջողության հասան

Հոնկոնգի ցուցարարները հաջողության հասան

Հոնկոնգի իշխանությունները պաշտոնապես չեղարկել են քրեական հանցագործություններում մեղադրվողների մայրցամաքային Չինաստան արտահանձնման օրինագիծը։ Այս մասին հայտնել է ինքնավար վարչական շրջանի անվտանգության նախարար Ջոն Լին։

Հունիսին այդ փաստաթուղթը Հոնկոնգում բազմամարդ ցույցերի պատճառ էր դարձել, որոնք հետագայում վերածվեցին ժողովրդավարական բարեփոխումների պահանջով զանգվածային շարժման։

Քաղաքային ադիմինիստրացիան մի քանի անգամ հայտարարել է փաստաթղթի մերժման մասին, բայց ցուցարարները օրինագծի պաշտոնական չեղարկում էին պահանջում ու երթեր էին անցկացնում Հոնկոնգի ինքնիշխանության կարգախոսներով։

Ամիսներ ձգված բողոքի ակցիաների ընթացքում բազմիցս բախումներ են եղել ոստիկանների հետ։ Ցուցարարներին ցրելու համար նույնիսկ հրազեն է կիրառվել, որից տուժել է մեկ քաղաքացի։ Ակցիայի հազարավոր մասնակիցներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ավելի քան 2500 մարդ ձերբակալվել է։ Նրանց ազատ արձակումն այժմ ցուցարարների գլխավոր պահանջներից է։

Tekali Taxi