Home / Հայաստան / Հնդիկներ, պակիստանցիներ, թե՞ ինտելեկտուալներ․ Վերմիշյանը չի կողմնորոշվում

Հնդիկներ, պակիստանցիներ, թե՞ ինտելեկտուալներ․ Վերմիշյանը չի կողմնորոշվում

«Մենք պետք է հարց տանք՝ ո՞ւմ համար ենք էս երկիրը ուզում՝ նու, հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար, որոնց ուզում ենք ներգրավել»։ ՀՀ կառավարության նիստի ընթացքում, երբ քննարկվում էր տիեզերական գործունեության համար հարկային արտոնություններ նախատեսելու հարցը, նման հայտարարություն է արել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը։

Դրան ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Վերմիշյանը կոռեկտ արտահայտություն չի անում։ Պաշտոնյան փորձեց շտկել իրավիճակը, սակայն դա, կարծես, չստացվեց․ «Կներեք, այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարկդա՞նց, թե՞ ինտելեկտուալների համար»։

Epress.am-ը կապ հաստատեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանի հետ, ով, սակայն, խորհուրդ տվեց գրավոր հարցում ուղարկել՝ «եթե ինչ֊որ խնդիր ունեք այդ խոսքերի հետ կապված»։ Խուդավերդյանը նաև նշեց, որ ծանոթ չէ Վերմիշյանի ասածներին, իսկ լրագրողի՝ այդ ասածները կրկնելուց հետո կրկին հորդորեց գրավոր դիմում ներկայացնել։

Tekali Taxi