Home / Վերլուծություն / Գաղափարական կլիշեներով են միավորում հայկական ու ադրբեջանական պետությունները

Գաղափարական կլիշեներով են միավորում հայկական ու ադրբեջանական պետությունները

Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ

Բաքվում ընթացող ժողովրդական հուզումների մի կոմպոնենտը վերաբերում էր կանանց նկատմամբ ընտանեկան բռնությանը, որը կանխարգելելու համար ցուցարարները պահանջում էին իշխանություններից վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Հայրիշխանության կեղեքող ու շահագործող համակարգի դեմ պայքարող բաքվուհիների մեջ անկոտրում ուժ և կամք կար: Նկատելի էր նրանց ազդվածությունը թուրքական ֆեմինիզմից, բազմաթիվ երգեր ու լոզունգներ վերցված էին հենց թուրքական ֆեմինիզմի հարուստ պահոցներից: Բայց ուշագրավ էր հենց դիմադրության բուն անունը՝ “Dözmə, Yürüş et”, ինչը հայերեն թարգմանած կնշանակի` Մի հանդուրժիր/համբերիր, քայլերթ արա: Կարծում եմ՝ կապ կա հայկական նոր քայլքի հետ («Քայլ արա, Քայլո, Իմ քայլը, Վեր կաց և քայլիր, Քայլում ենք, քայլում ենք, քայլում և այլն»):

Ընդհանրապես, հայկական հեղափոխությունը իր ազդեցությունն ունի հարևան երկրի վրա, վերջին դեպքերը դրա մասին են հուշում, դա խոստովանում են անգամ իրենց փորձագետները: Նիկոլ Փաշինյանին լսում էին ոչ միայն ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը, այլև ընդդիմադիրներ, բայց նա չշարունակեց դիմումներ անել ադրբեջանցի ժողովրդին: Որոշակիորեն փոփոխվել է նաև Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» դոկտրինը. նա սկզբում փորձում էր կամուրջ ստեղծել Մեհրիբան Ալիևայի հետ, մի քանի կարևոր հայտարարություններ արեց, բայց քննադատվեց Հայաստանում ու, ըստ էության, որոշեց իր հուսահատությունը փարատել լայն աշխարհքում՝ խաղաղության կոչով դիմելով աշխարհի բոլոր ղեկավարների կանանց:

Նորից տիրապետող դարձավ երկկողմանի ագրեսիվ հարձակողական/պահպանողական դիսկուրսը, բայց կարծում եմ՝ պետք չէր ընդհատել Փաշինյան/Հակոբյանի կուրսը: Եթե հնարավոր չէ ազդել Ալիևների կարծրության վրա (չնայած Ալիևի ռեժիմով սելֆիները ադրբեջանցի ժողովրդի հետ և նրա՝ ռեֆորմներ անելու փորձը հուշում են, որ նա փորձում է նոր իրավիճակին հարաբերվել), ապա պետք է փորձել երկխոսություն ունենալ ընդդիմության հետ: Գաղափարներն են միավորում մարդկանց, ըստ էության՝ հայկական ու ադրբեջանական պետություններն էլ միավորված են գաղափարական նույնանման կլիշեներով: Կարելի է դրանք փոխել կամ թողնել նույնը: Իմ կարծիքով՝ այս պահին Հայաստանը ավելի լավ դիրքում է մոտեցումներ փոխելու:

Tekali Taxi