«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆՔ» կատարողական արվեստի նախագծի շրջանակներում նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակ մետրոյին մոտ տեղի ունեցած ներկայացման մասնակիցները հարձակման ենթարկվեցին Ստամբուլյան կոնվենցիայի և հայ ազգի այլասերման դեմ պայքարող մի խումբ ակտիվիստների կողմից։
Միջոցառումը խափանվեց, վնասվեցին սարքավորումները, կտրվեցին հոսանքի լարերը․ ներկայացման գրեթե ողջ ընթացքում ձայնային հատվածը՝ բանաստեղծ Լիլիթ Պետրոսյանի 1920֊ականների ֆուտուրիստական պոեզիայի վերընթերցմամբ, հեղիանակային պոեզիայի միջամտություններով և Կայ Խաչատրյանի երաժշտությամբ, լսելի չեղավ։
Ավելի ուշ՝ նոյեմբերի 3֊ին, արվեստագետները հանրայնացրեցին ձայնային մասը, որը, թեկուզ ներկայացման տապալումից հետո, կօգնի պատկերացում կազմել՝ ինչ էր նախատեսվել ի սկզբանը և ինչը խափանվեց՝ ազգայինական ակտիվիստների կազմակերպված ջանքերով։