Գլխավոր / Հայաստան / Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ թեզերի մասին

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ թեզերի մասին

Հայաստանում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան կամ, ինչպես այն կարճ անվանում են, Ստամբուլյան կոնվենցիան, բազմաթիվ մանիպուլյացիաների և քարոզչական թեզերի առիթ է դարձել, ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի ընդդիմախոսները պնդում են, թե այդ փաստաթուղթն ուղղված է հայկական ավանդույթներն արմատախիլ անելուն, «երրորդ սեռ» սահմանելուն և նույնասեռ անձանց կողմից երեխաներ որդեգրելուն։

Այնինչ, կոնվենցիայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր այս պնդումներն անհիմն են, և Եվրոպայի խորհրդի ընդունած կոնվենցիան, որը ստորագրել է նաև Հայաստանը, այդպիսի կարգավորումներ չի պարունակում։

Tekali Taxi