Գլխավոր / Վերլուծություն / Դեմոքրասի վիճակ ա․ հատված «օջախի» զրույցից

Դեմոքրասի վիճակ ա․ հատված «օջախի» զրույցից

– «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» կարգախոսը կենացի է նման։ Կենացին կարելի՞ է լուրջ վերաբերվել։ Մեր շրջապատում ճոռո կենաց ասողներ, կարծեմ, չեն նկատվում։

– Հիմնականում կենաց չեն էլ ասում։

– Եթե ասում էլ են, ուրեմն դա մի բան նշանակում ա։

– Հիմնականում ծաղր ա լինում։

– Կենացը ինչի՞ մասին ա․ խմել եմ, լսեք՝ ինչ եմ ասում։

– Բարեմաղթանք ա, կյանքի ամփոփում ա․․․

– Խմած մարդու խոսք ա, կարա սիրո արտահայտություն լինի։

– Խմենք, իրար գովանք։

– Պիտի ուշ-ուշ ասես, որ իմաստ ստանա։

– Էս դեպքում դա կենաց ա Նիկոլի կողմից՝ ուղղված երկրին։

– Բյուջեից գումար են հատկացրել այդ կենացը տարածելու համար։ Ինչքանո՞վ ա արդարացված բյուջեի հաշվին կենաց ասելը։

– Այստեղ խնդիր չկա։ Ով գնա երկրի վարչապետ, պետք ա շփում ունենա երկրի հետ։

– Կարգախո՞ս պիտի ասի։

– Վերաբերմունք պիտի հայտնի։

– Կհիշե՞ս Սերժ Սարգսյանի կենացը։

– Չէ։ Նրանք ժողովրդի հետ խոսում էին կաշառք տալու ու վերցնելու շուրջ, խաբում էին ժողովրդին, թալանում էին։ Նրանք մեղք ունեն գործած ժողովրդի հանդեպ։ Հիմա, եթե դուրդ չի գալիս, քննադատում ես, ամեն ինչ խոսվում ա, իդեալական վիճակներն ենք քննարկում․․․ Եվ այս իրավիճակում Նիկոլը խմում ա պահի կենացը, երկրի կենացը։

– Մինչև հիմա չվերահսկելով ոչ մի հեռուստաընկերություն․․․

– Սառնասրտություն ունի Նիկոլը։

– Գուցե վստահություն․․․

– Չէ, սառնասրտություն։

– Այսի՞նքն։

– Դաժան ա էլի։ Կառավարելն ա դաժան։ Հաշվի առնելով իրա սկզբունքներն ու փոփոխության ենթակա ոլորտները, պիտի դաժան լինես։ Ինչքան ուզում ես կրթված լինես ու տեղեկացված, շատ դժվար ա փոփոխություններ անել Հայաստանում։

– Բայց Տեր-Պետրոսյանի մոտ չկա՞ր էդ դաժանությունը։

– Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ կար մեծամտություն։ Նիկոլն էլ պրինցիպներով ու օրենքով ա՝ ընկեր-ախպեր էլ չի անցնում։ Դաժան բան ա։ Առաջին գիծ վիճակ ա։

– Իսկ օջախը ինչի՞ մասին է։ Տո՞ւն, ընտանի՞ք, գո՞րծ, մեքենա՞, ծով գնալ, մեկ-մեկ ռեստորաններում հաց ուտել, բաքսի ունենաս, վարկ չունենաս կամ մարած լինի․․․

– Դա ունեցվածքի մասին է։

– Էրեխեն կրթություն ստանա, բանակը դաժան չլինի կամ ավելի լավ է խուսափես ծառայությունից․․․

– Օջախը ավելի շատ համերաշխության մասին է, արտագաղթը հաղթահարելու․․․

– Ի՞նչ վատ բան կա «օջախ» գաղափարի մեջ․ ինչի՞ են քննադատում։

– Դու չե՞ս կարում մարդ պատկերացնես, որը անկեղծ այդպես է մտածում։ Որ չի ընդունում «օջախ» գաղափարը։

– Կարամ պատկերացնեմ, կարամ ես այդ մարդը լինեմ։

– Ով չի ընդունում, վատն ա գրում, մյուսները համեստորեն լավն են գրում, մեծ մասը ընդհանրապես չի գրում։ Դեմոքրասի վիճակ ա։

– Նիկոլական ես էլի։ Դու կարա՞ս դաժան լինել։

– Չէ․․․ Չնայած․․․ Չէ, չեմ կարա։ Դու կարա՞ս:

– Մեկ-մեկ թվում ա, որ պետք ա։

զրույց խմբագրության խոհանոցում

Tekali Taxi