Գլխավոր / Մշակույթ / Եթե դուք անասուն եք, դա չի նշանակում՝ ես էլ պիտի խոտ ուտեմ

Եթե դուք անասուն եք, դա չի նշանակում՝ ես էլ պիտի խոտ ուտեմ

«Պետք է անվերջ ասել ժողովրդին, որ հոմոֆոբները չկայացած միասեռականներ են, որովհետև դու ագրեսիա կարող ես դրսևորել միայն նրա նկատմամբ, որը քեզ հասու չի»։

«Ֆեյսբուք» սոցցանցի ուղիղ եթերում դերասան Սերգեյ Դանիելյանը կարծիք է հայտնել, որ երկրի խնդիրները կապված չեն ո՛չ պատերազմի, ո՛չ էլ աղքատության հետ․ «Ամենաառաջին խնդիրը մշակութային խնդիրն է»։ Նա խոսել է ինչպես հասարակության բարքերի, այնպես էլ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի շուրջ իրավիճակի, որը վերջերս մեկնաբանել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավելի լուրջ խնդիր մենք չունենք։ Հավատացեք՝ մենք ունենք բոլոր ռեսուրսները՝ երջանիկ ապրելու համար։ Ուղղակի մենք տգետ, փնթի, ոջլոտ, կոմպլեքսավորված, գավառային հասարակություն ենք։ Չեմ ասում «ազգ», որովհետև «ազգը» մի քիչ լայն հասկացություն է։ Ես նկատի ունեմ այն հասարակությունը, որն ապրում է Հայաստանի և Ղարաբաղի տարածքում։

Հա, մենք էդպիսինն ենք, դրա համար մեր բանակում մինչև հիմա գողական բարքեր են տարածված, մայրը երեխուն հաց ու պանիր ա ուղարկում, դրա անունը դրել են «տուլիկ»։ Բերդի տերմիններ են՝ գրեֆ, վզին դնել։ Դե, ինչպե՞ս պետք է լիներ, եթե մեր ընտանիքներում, մեր հասարակությունում դա՛ է ընդունված։ Ինչքան ուզում ա՝ աֆիցեռը պատերին բարձրանա, պատժի․․․ եթե աֆիցեռն էլ տենց չի, միևնունն է՝ գողականներ են, ամեն տեղ գողականներ են։ Եվ, այո, մշակութային խնդիրն ամենաառաջինն է։

Ես չգիտեմ, թե ինչ ֆիլմ կլինի դա [Դալուզյանի մասին պատմող ֆիլմը]։ Չեմ հավատում, որ լավը կլինի, որովհետև մենք լավ ֆիլմ էս վերջին 300 տարվա ընթացքում չենք նկարել։

Պետք է անվերջ ասել ժողովրդին, որ հոմոֆոբները չկայացած միասեռականներ են, որովհետև դու ագրեսիա կարող ես դրսևորել միայն նրա նկատմամբ, որը քեզ հասու չի, որը դու չես կարում անես, ու դու ագրեսիվ ես։ Օրինակ, ես ագրեսիվ չեմ, ես չեմ ուզում դա անել։ Շատ պրիմիտիվ սեռական կողմնորոշում ունեմ, և դա միակ հարցն է, որտեղ ես մեծամասնություն եմ կազմում։

Ու երբ ասում են՝ այ դու ո՞նց ես վերաբերվում։ Ես չեմ վերաբերվում ընդհանրապես։ «Ինչպե՞ս եք վերաբերվում պրոպագանդային»։ Գիտե՞ք՝ ինչ, բնականաբար, վատ եմ տրամադրվում պրոպագանդայի հանդեպ, որովհետև սեքսի մասին ընդհանրապես չեն խոսում, դա անում են ննջարանում, անտառում, լիֆտում, որ կողքդ մարդ չլինի, հասկանո՞ւմ եք։ Ընդհանրապես դեմ եմ սեքսի պրոպագանդային, թողեք դա ինտիմ լինի, հա՞։

Արդյոք ֆիլմ նկարելը պրոպագանդա է։ Ոչ, իհարկե, ոչ։ Պատերազմի մասին ֆիլմ նկարես, ուրեմն պրոպագանդա՞ է դա։ Մարդ ա, մարդու կենսագրություն ա, որն ինձ, օրինակ, հետաքրքիր ա իմանալ։ Չեմ մտածում, որ իմ տղեն նայի, կասի՝ ահա՛, ես վազեցի օպերացիա անեմ։

Ինչ վերաբերում է «ասֆալտին փռելու», գողական ենթամշակույթը վերացնելու և այլն․․․ ես, իհարկե, կողմ եմ, բայց չեմ հավատում, որ կանի, որովհետև որ նայում ես դուրս, սաղ ռնգեղջյուր են՝ 99 տոկոսը ոնց ուզում՝ քշում ա, պատուհաններից աղբը թափում ա, գիշերը 12-ից հետո սալյուտ ա խփում։ Մի խոսքով՝ բարձիթող վիճակ։

Չեմ հավատում, որ դա կարվի, բայց որ արվի, վատ չի։

Բայց դրա հետ մեկտեղ պետք է ստեղծվի ալտերնատիվ։ Ալտերնատիվը դա ի՞նչ ա։ Դա դրսից բերված համերգներն են, որ հիմա մի փորք արվում ա։ Լսել եմ, որ Rammstein-ը գալիս ա Վրաստան մյուս տարի։ Ես արդեն սպասում եմ, թե երբ պիտի տոմս առնեմ։ Լավ կլիներ, որ ստեղ էլ մտներ, դե, ստեղ դժվար մտնի։ Բայց, համենայնդեպս, էդպիսի բաներ ա պետք անել։ Պետք է մշակույթ բերել էս երկիր։

Մենք անմշակ ռաբիս ազգ ենք։ Էդ թուրքական մշակույթը մեզ վրա շատ ա ազդել, մենք դա պիտի ընդունենք։

Վահրամ Սահակյանն ա մի անգամ լավ ասել, որ ռաբիս լսողները նրանք են, ում տատիկներին թուրքերը բռնաբարել են, բայց դա դրանց դուր էր եկել։ Հնարավոր է՝ իմ տատիկի հետ էլ ա էդպիսի բան կատարվել, բայց դա նրան դուր չի եկել, հասկանո՞ւմ եք։ Դրա համար ես էդ կլկլոցը չեմ կարող լսել, ես զզվում եմ դրանից, որովհետև ես հայ եմ։ Ես չեմ կարող լսել մի մշակույթի երաժշտություն, որտեղ իմ սաղ ցեղը բռնաբարել են։ Ինձ դա հարազատ չի։ Իսկ էդ մարդկանց, չգիտեմ՝ մեծամասնություն են նրանք, թե փոքրամասնություն, բայց, համենայնդեպս, մեծ զանգված ա այ տենց անմշակ, եթիմ մնացած ինչ֊որ մի ազգ են։

Մենք մոռանում ենք, որ ընդամենը մի 30 տարի առաջ Զեյնաբ Խանլարովան լցնում էր «Հանրապետական» ստադիոնը, ընդամենը 30 տարի առաջ ժամը 6։00-ին բոլորս Բաքու էինք լսում, որովհետև մենք ռաբիս ենք, ժողովուրդ, մենք անմշակ ենք, մենք ոջլոտ ենք։ Հասարակությունն էդպիսինն է։ Ազգի մասին էլի չեմ խոսում, որովհետև էն բոլոր դրսևորումները ազնիվ, որ կան՝ հեղափոխություն, չգիտեմ, հեղաշրջում, պատերազմ, դա հասարակությունը չի անում միայն, դա ազգային ոգին է, բայց միայն ազգային ոգով պետություն չես կառուցի։

Էս հասարակությունը պիտի կառուցի պետություն, որը որ մի անգամ արդեն կառուցել ա։ Լա՞վն էր, լա՞վն էր էն անցյալը՝ իրար գցելով, խաբելով, իրար սպանելով, իրարից գողանալով, հափշտակելով, այ տենց ապրում էինք։ Հիմա վարիանտ կա՝ նորմալ ապրենք։ Պարզ ա՝ չենք ուզում, որովհետև ո՞նց կլինի ես փողով չընդունվեմ, փողով չբուժվեմ, կաշառք չտամ, չի լինի, վարիանտ չի, ուզում եմ դա, որովհետև էդպիսինն եմ։ Բայց պիտի փոխվել։ Ո՞նց փոխվել։ Միայն մշակույթը փոխելով։

Հիմա էն, որ ասում ա՝ էդ ֆիլմը պիտի չնկարվի, Արայիկ Հարությունյանի հրաժարականն ա պահանջում․․․ ովքե՞ր են, հլը մի հատ նայեք։ Արայիկ Հարությունյանը իմ քեռին չի, ախպերս չի ու համարում եմ, որ շատ վատ նախարար ա։ Բայց ո՞վ ա խոսում նրան փոխելու մասին։ Ուզած֊չուզած, ինձ դարձնում եք էն մարդը, որ հիմա պիտի կանգնի, դոշ տա նախարարի համար։ Դաշնակները, արա՛։

Դուք ձեզ նայե՞լ եք կողքից, լսեք։ Սաղ կյանք հանրապետականի էն տաք տեղում նստած էիք, էն լորձաթաղանթում, էդտեղից էիք սնվում՝ լափելով, գողանալով, ստորացնելով, խաբելով ու սպանելով։ Էդ չե՞ք, արա։ Հիմա ասում ա «Արայիկ Հարությունյանի հրաժարականը»․․․ Յա՛, իրո՞ք։ Դո՞ւք եք ասում։ Արա, ես ասեմ՝ հասկացա, իմ ընտրած նախարարն ա, կհանեմ, ռադ կանեմ։ Դուք ո՞վ եք, արա, դուք ո՞վ եք վաբշե։ Կամ էլ հանրապետականները․․․

Հա, Փաշինյանն ա մեղավոր։ Մեղավոր ա՝ միչև հիմա գնահատական չի տվել ու սաղին չի կոխել բանտ։ Սաղ նյուրնբերգյան պրոցես ա պետք, վե՛րջ, հերիք էղավ։

Ես միշտ լոյալ մարդ եմ եղել՝ լավ դե, մարդ են և այլն, և այլն։ Չէ՛, արդեն տենցը չեմ։ Ինձանից սարքում եք ֆաշիստ։ Ինձ նման մարդկանցից, որ ամենատոլերանտն ա եղել միշտ, սարքում եք ֆաշիստ։

Խոսքս ուղղում եմ նրանց, ով քառակուսի ա․ ժողովուրդ ջան, եթե լուսնի հակառակ կողմը չի երևում, դա դեռ չի նշանակում, որ այն չկա։ Եթե ձեզ տենց ա հարմար, դա չի նշանակում, որ ինձ հարմար ա։ Եթե դուք անասուն եք, դա չի նշանակում՝ ես էլ պիտի խոտ ուտեմ»։

Tekali Taxi