Home / Հայաստան / Վարչապետը՝ ՀԴՄ կտրոններով առևտրի աճի մասին։ Դերասանն այլ լուծում է առաջարկում

Վարչապետը՝ ՀԴՄ կտրոններով առևտրի աճի մասին։ Դերասանն այլ լուծում է առաջարկում

Այս տարվա տասը ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը 38.3 տոկոս: «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում նման տվյալներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ավելի վաղ այսօր դերասան Սերգեյ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում խոսել էր Հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը պահանջելու անհարմար անհրաժեշտությունից՝ միաժամանակ կոչով դիմելով «նախկին իշխանությունից եթիմ մնացած մասսային»։

Ըստ Փաշինյանի գրառման՝ այս կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առևտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ տրամադրում են ՀԴՄ կտրոններ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են ՀԴՄ կտրոններ:

Նաև այս մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զինվորականների, հրշեջների, ուսուցիչների աշխատավարձ բարձրացնել, թոշակներ բարձրացնել, մեր զինվորներին ապահովել բարձրորակ սննդով, ասֆալտապատել հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ:

Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որ շատ տեղերում շարունակվում է ՀԴՄ չտպելու արատավոր պրակտիկան: Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները», ֊ գրել էր կառավարության ղեկավարը։

Իսկ դերասան Սերգեյ Դանիելյանն այլ լուծում է առաջարկում՝ բանկային քարտով վճարելու հնարավորության տեսքով․ «Բազմիցս լսել եմ կառավարությունից և նաև վարչապետից, որ քաղաքացին պետք է ՀԴՄ պահանջի, բայց կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ինչո՞ւ բենզալցակայանները, Գնունու շինանյութի մանր խանութները, ծաղկավաճառները և քաղաքի գրեթե բոլոր միրգ և բանջարեղեն ծախող կետերը ՀԴՄ չեն տալիս, այսինքն՝ քաղաքացին պետք է մուրա ամեն անգամ, ասի՝ ՀԴՄ տվեք։

Կա շատ ցիվիլ ձև՝ քարտով վճարել։ Եթե դժվար է, չգիտեմ, բանկերի հետ պայմանավորվելը կամ ասելը, որ բանկերի հետ պայմանավորվեն, գոնե ասեք՝ էդ ի՞նչ դժվարություն ա, մենք էլ հասկանանք։ Դիշովկի նման ամեն անգամ մենք չխնդրենք, էլի, էդ ՀԴՄ֊ն։ Թե չէ տենց պարկեշտ քաղաքացու նման ամեն անգամ գնում, ասում ենք ՝ «դե, ԴՀՄ տուր, էլի, ձյաձ», ու ես չեմ հասկանում՝ դրա իմաստը որն ա։ Էդքան ժամանակ ա անցել, բայց էդ հարցը չի լուծվում։ Ես այսուհետ չեմ պատրաստվում ամեն անգամ մուրալ էդ ՀԴՄ֊ն։ Եվ ուղղակի չեն տալիս՝ չեն տալիս, ջայնամ տան, այ քեզ բան։ Ես քարտեր ունեմ բազմաթիվ, տարբեր տեղեր եմ աշխատում, և էդ քարտերով պատրաստ եմ վճարել, որ լավ լինի, մի խոսքով։

Եթե կառավարության անդամներից ինչ֊որ մեկն ինձ պատասխանի, բացատրի՝ ինչումն ա խնդիրը, ես, երևի թե, հանգստանամ, կհասկանամ, որ հարցն ինչ֊որ ընթացքի մեջ է»։

Դանիելյանը նաև կոչով դիմել է «նախկին իշխանությունից եթիմ մնացած մասսային»․

«Մենակ մի բան եմ, էլի, խնդրում։ Ախպոր պես, շատ եմ խնդրում․ էն նախկին իշխանությունից էն եթիմ մնացած մի հատ մասսա կա, որ մի բան ասում են, դրանք միանգամից առիթավորվում են, սկսում են կողքից հաչալ․․․ Հանկարծ չառիթավորվեք, էլի, շատ եմ խնդրում, որովհետև դա ձեր կռիվը չի։ Դուք դիշովկեք եք, դուք վաղուց պիտի հիմա ասել էի՝ ինչ լինեիք։ Ու խնդրում եմ՝ իմ վիդեոյի տակ էդ լագերից հանկարծ ոչ մի քոմմենթ չլինի»։

Tekali Taxi