Home / Մարզեր / Տաջիկստանը հայտնում է «Իսլամական պետության» 15 անդամների սպանության մասին

Տաջիկստանը հայտնում է «Իսլամական պետության» 15 անդամների սպանության մասին

Տաջիկստանում նոյեմբերի 6-ի գիշերը 20 հոգանոց զինված խումբը հարձակվել է մայրաքաղաք Դուշանբեից 60կմ հեռավորության վրա գտնվող, Ուզբեկստանի հետ սահմանային գոտու №4 ուղեկալի վրա։ Հարձակման արդյունքում զոհվել է սահմանապահներից մեկն ու ոստիկանության մեկ աշխատակից, հայտնում են Ռադիո Օզոդին ու Տաջիկստանի Արտգործ նախարարությունը։

Տաջիկստանի Ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ զորքերի գլխավոր վարչության փոխանցմամբ, գործողության արդյունքում զինված խմբի 15 անդամներ սպանվել են, հինգը՝ ձերբակալվել։ Հարձակում գործածների և սպանված ուժայինների մասին այլն տվյալներ դեռևս չեն հայտնում։

Կատարվածի մեջ իշխանությունները մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ «Ընտրել են դիրքով ամենահարմար «Իշկոբոդ» սահմանային ուղեկալը և նոյեմբերի 6-ի գիշերը հարձակման անցել։ Զինված խմբի բոլոր անդամները «Իսլամական պետության» անդամներ են»,֊ ասվում է սահմանապահ զորքերի հայտարարության մեջ։

Այս միջադեպից հետո Դուշանբեում և հարակից շրջաններում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել։

Սահմանապահ կետի վրա հարձակումը տեղի է ունեցել Տաջիկստանի Սահմանադրության օրը, երբ նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնական այցով Եվրոպայում էր։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ուզբեկական կողմը միջադեպի հետ կապված շփման մեջ է Տաջիկստանի գործընկերների հետ։ «Միջադեպի մասին տեղյակ ենք, այս պահին ուսումնասիրում ենք իրավիճակը»,֊ հայտնել է Ուզբեկստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը։

Tekali Taxi