Գլխավոր / Բանտ / Թուրքիան վերադարձնում է ԻՊ անդամ ադրբեջանցիներին

Թուրքիան վերադարձնում է ԻՊ անդամ ադրբեջանցիներին

«Իսլամական պետություն» խմբավորման օտարերկրյա անդամների ցանկում, որոնց Թուրքիան արտաքսում է իրենց քաղաքացիության երկրներ, կան Ադրբեջանի քաղաքացիներ։ Թուրքիայի իշխանությունների հրապարակած ցանկում են 99 Ռուսաստանի քաղաքացիներ, 17 Գերմանիայի, 21 Տաջիկստանի, 23 Ղրղզստանի, 10 Ղազախստանի և այլ երկրների քաղաքացիներ։

Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված ԻՊ անդամների դեպի Եպրոպա վտարումներն արդեն սկսվել են։

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտնել էին, որ Իրաքում և Սիրիայում իսլամական ծայրահեղականների շարքերում կռվում են իրանց հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց մեծ մասը զոհվել է։ Բայցի այդ, այնտեղ են մնացել ԻՊ անդամ ադրբեջանցիների կանայք և երեխաները, որոնց մի մասը վերադարձել են Ադրբեջան, հայտնում է «Տուրան» տեղեկատվական գործակալությունը։

Tekali Taxi