Home / Բանակ / ՔԿ․ Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում զինծառայողի դի է հայտնաբերվել

ՔԿ․ Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում զինծառայողի դի է հայտնաբերվել

Այսօր ժամը 9-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին՝ պարանով ծառից կախված վիճակում, հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ)։

Դեպքի առթիվ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Վահան Մուշեղյանը 19 տարեկան էր, զորակոչվել էր այս տարվա առաջին զորակոչին՝ Սյունիքի զինկոմիսարիատից:

Tekali Taxi