Home / Դատարան / Դատարանը բավարարել է նախկին դատախազին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է նախկին դատախազին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

ՀՔԾ միջնորդության բավարարումը ենթդարում է, որ Կոստանյանը, ում նկատմամբ ավելի վաղ հետախուզում էր հայտարարվել, Հայաստան գալուց հետո կկալանավորվի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ նախկին գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործով ստացել է մեղադրյալի կարգավիճակ։ ՀՔԾ-ն նրան 48 ժամ ժամանակ էր տվել՝ քննչական ներկայանալու համար։ Կոստանյանը ՀՔԾ չէր ներկայացել, ինչը  հիմնավորել էր նրանով, որ գտնվում է Մոսկվայում և դասընթացներ է վարում, կվերադառնա՝ դասընթացն ավարտելուց հետո։

Ինչ հոդվածով/հոդվածներով է Կոստանյանը ներգրավվել որպես մեղադրյալ, ՀՔԾ-ն չի պարզաբանում մինչ օրս։ Մեղադրանքը, հավանաբար, կապված է գործողությունների հետ, որոնք մանրամասնորեն ներկայացված էին Ալիկ Սարգսյանի «մեղադրական» հաղորդագրությունում։ Ըստ ՀՔԾ-ի, Գևորգ Կոստանյանը առանցքային դերակատարություն է ունեցել բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից 2008-ի մարտի մեկին տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող փաստաթղթերը կեղծելու, ապացույցները թաքցնելու և կատարված հանցագործությունները պարտակելու գործում։