Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ Թովմասյանն ավելի վաղ ՀՔԾ-ի կողմից հարցաքննվելու համաձայնություն էր տվել։ Ըստ օրենքի, քննչական մարմինները պարտավոր են քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի հետ համաձայնեցնել նաև հարցաքննության տեղն ու ժամը։ Թովմասյանի հետ համաձայնեցված որոշվել էր, որ հարցաքննությունը պետք է տեղի ունենա այսօր՝ ժամը 10։30, Սահմանադրական դատարանում։
Ավարտվել է արդյոք հարցաքննությունը՝ հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե ինչ քրեական գործի շրջանակներում է Թողմասյանը ներգրավվել որպես մեղադրյալ։