Բաքվում ռեփեր Փարվիզ Գուլուզադեին՝ առավել հայտնի որպես «Պաստեր», երեսուն օրով ադմինիստրատիվ կալանքի են ենթարկել։ Երաժիշտի կալանավորման մասին հայտնի դարձավ երեկ՝ չորս օր Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում պահելուց հետո։ Պարվիզի հարազատների փոխանցմամբ, նրան բռնությամբ են բերման ենթարկել։
Կալանավորման պատճառը ռեփերի վերջին շրջանի տեսահոլովակներն են, որոնցում նա քննադատաբար է արտահայտվում երկրում տիրող միջավայրի, կառուպցիայի և իշխանությունների ամենաթողության մասին։ Մեյդան Թիվին կոնկրետացնում է․ պատճառը «Գանգ» գործում «Փաշաբանկ»֊ի մասին հատվածն էր՝ «Փաշաբանկի պես կգրավեմ երկիրը»։ Բանկը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին։ Առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ի ծնե ազգանունը Փաշաևա էր։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, երաժիշտը «թմրանյութերի ազդեցության տակ խախտել թ հասարակական կարգը» Բինագադինի շրջանում, «չի ենթարկել ոստիկանի իրավական պահանջին»։ Բինագադինի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել և կալանավորել 30 օրով։
թեմայի շարունակությունը
30-օրյա կալանք՝ և Ալիևների հարստությունը հիշատակող երգը հեռացվեց