Home / Ազգային ժողով / ԱԱԾ-ն ամենուր է․ իրավապաշտպան

ԱԱԾ-ն ամենուր է․ իրավապաշտպան

ԱԱԾ֊ն պետության զավթմանը ոչ թե ձևական, այլ բովանդակային մասնակցություն է ունեցել․ ԱԱԾ֊ն ամենուր է։ Գաղտնի ծառայության խնդրահարույց գործունեությանը կրկին անդրադարձել է Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«ԱԱԾ֊ն ամենուր է՝ նկատի ունեմ ուղեղներում։ Վարչապետն ասում է՝ պետք է փոխել մտածողությունը։ Այո՛։ Հենց ԱԱԾ֊ի ընկալման մտածողոությունը հենց ԱԱԾ աշխատակիցների գլխում մնում է այնպիսին, որ իրենք մնում են դոսյեներ հավաքողներ», – 1in.am-ի տաղավարում ասել է իրավապաշտպանը՝ շեշտելով, որ հետախուզության և հակահետախուզության գործառույթներից բացի ԱԱԾ֊ն որևէ ներքաղաքական բնույթի հարցերով չպետք է զբաղվի։

Իրավապաշտպանը նշում է, որ նույնիսկ ամենածայրահեղ քննադատության համար ԱԱԾ֊ն ճնշումներ կիրառելու իրավունք չունի, «ինքը մարդու կարծիքի հետ գործ չունի»։

Արթուր Սաքունցը պնդում է, որ ԱԱԾ պետին և այլ կարևոր պաշտոնյաներին պետք է նշանակի Ազգային Ժողովը․ «Երբ մի մարդ ա նշանակում կարևոր պետական մարմնի ղեկավար, բնականաբար պատասխանատվությունը միայն այդ անձի նկատմամբ է։ Անձնավորված, անձնական պատասխանատվության այդ մեխանիզմից պետք է անցում կատարել համակարգային պատասխանատվության մեխանիզմին, որպիսին հանդիսանում է հռչակված պառլամենտական կառավարման մարմինը՝ պառլամենտը, որը ցավոք սրտի սահմանադրությամբ որևէ նման լիազորություն չունի»։

Սաքունցը պնդում է, որ 130 կամ 120 հոգու կողմից վերահսկողությունը պետական մարմնի գործունեության նկատմամբ միշտ ավելի արդյունավետ է, միշտ ավելի որակյալ է, քան մեկ անձի կողմից․ «Մինչև հիմա մենք չգիտենք, թե ինչի համար հեռացվեց Վանեցյանը, մենք չգիտենք՝ ինչի համար հեռացվեց Օսիպյանը։ Երբ որ պարոն վարչապետը նշանակում էր պաշտոնների, ինքը շատ հստակ ասեց, որ Օսիպյանը նշանակվում է, որովհետև կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված չի․․․ բայց նույն մեխանիզմը չգործեց Սյունիքի մարզպետի նշանակման պարագայում, որովհետև կոռուպցիոն մեխանիզմի մասին խոսք չկար»։

Նա պնդում է, որ անձնական պատասխանատվության մեխանիզմից/ինստիտուտից պետք է գնալ դեպի համակարգային ինստիտուցիոնալ պատասխանատվության, հաշվետվողականության մեխանիզմ, քանի որ այստեղ է հաշվետու/թափանցիկ կառավարման ողնաշարը։

Խոսելով բազմիցս իր կողմից բարձրացրած հարցերի մասին, Իրավապաշտպանը հիշեցրեց ԱԱԾ-ի դեկտեմբերի 10-ի հայտարարությունը՝ Սաքունցի քննադատությանն ի պատասխան։ «Ես որևիցե անձնական հարց չեմ բարձրացրել, ես բարձրացրել եմ համակարգային խնդիրներ՝ կոռուպցիան Ազգային անվտանգության ծառայությունում, պաշտոնական առաջխաղացումը։ Հիմա ինչու՞ եմ ես ուզում զերծ մնալ անձնավորումից։

Դուք հասկանո՞ւմ եք, դոսյեների պայքարը՝ դա տոտալիտար մտածողության ձևն է, որից մենք պետք է հրաժարվենք։ Այսինքն, մեկը մի դոսյե ա հրապարակում, էն մեկը սպառնում ա․․․ դուրս ա գալիս, որ սահմանադրական դատարանի դատավոր, նախագահ, վարչապետ, ԱԱԾ պետք է հարաբերվեն դոսյեների մեխանիզմով, իսկ դա նշանակում է ընդհանրապես կազմաքանդել պետական ապառատը, որովհետև համակարգում պետք է գործեն ոչ թե դոսյեները, համակարգում պետք է գործեն մեխանիզմները»։

Tekali Taxi