Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
«ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը։ Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ», – գրել է Հարությունյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն, արձագանքելով լուրին, ֆեյսբուքում գրել է․ «Գեորգի Կուտոյանը ոչ օլիգարխ էր, ոչ կերակրաթաշտից լափող: Չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում: Բայց Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին: Շատ-շատ բան»:
Հիշեցնենք, որ Կուտոյանը ԱԱԾ պետ էր նշանակվել 2016 թվականին։ Պաշտոնից ազատվել էր 2018 թվականի հեխափոխությունից հետո։