Home / Ազգային ժողով / Գողականների մասին օրենքն ընդունվեց․ «Բարգավաճը» դեմ է, «Լուսավորը»՝ ձեռնպահ

Գողականների մասին օրենքն ընդունվեց․ «Բարգավաճը» դեմ է, «Լուսավորը»՝ ձեռնպահ

Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 22-ին ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միայն իշխող մեծամասնության ձայներով՝ 73 կողմ։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ դեմ։

Կառավարության հեղինակած օրենքով՝ քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն 7-10 տարի ժամկետով։