Home / Ազգային ժողով / Վարչապետը խոսել է Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Վարչապետը խոսել է Գեորգի Կուտոյանի մահվան մասին

ՀՀ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործն, ինչպես նաև մնացած բոլոր գործերը, մինչև ամենավերջին դետալը բացահայտվեն։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հույս է հայտնել, որ Կուտոյանի ընտանիքի անդամները կհամագործակցեն նախաքննության մարմնի հետ․ «Ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները։ Նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը ամբողջությամբ և հարյուր տոկոսով բացահայտվի»։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետի, ՀՀ երրորդ նախագահի խորհրդականի դին՝ հրազենային վիրավորումով: Նախնական վարկածով՝ նա ինքնասպանություն էր գործել։