Home / Հայաստան / Ո՞վ կարա ՀՀ-ում իր աշխատավարձով տուն առնի

Ո՞վ կարա ՀՀ-ում իր աշխատավարձով տուն առնի

Կապանում հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով անած տարում Հայաստանում՝ Երևանում, բնակարանների ձեռքբերման դինամիկան, հիշատակել է սեփական փորձառությունը․ թերթի խմբագիր աշխատելու ժամանակ իրեն հաջողվել է բնակարան ձեռք բերել մայրաքաղաքում․․․ Հրապարակախոս, բանաստեղծ Արփի Ոսկանյանը ֆեյսբուքում  անդրադարձել է՝ բնակչության հիմնական մասի համար բնակարանների անմատչելիության խնդրին։

– Ո՞վ կարա ՀՀ-ում իր աշխատավարձով տուն առնի, բացի բարձրաստիճան պետական պաշտոնյաներից, պատգամավորներից, բիզնես ունեցողներից, միջազգային ու վերազգային կազմակերպությունների աշխատակիցներից ու ՏՏ ոլորտի մարդկանցից։ Պարզվում ա, մեկ էլ՝ թերթի խմբագիրները։)) Մի քանի գրդոնչի լրագրողի ու քիլլեր-հոդվածագրի դեպք էլ գիտեմ, էդ ա։ Բայց նորմալ լրագրողները ոչ երեկ են էդքան փող ստացել, որ կարողանան տուն առնել, ոչ էսօր են ստանում, ոչ էլ ըստ ամենայնի վաղն են ստանալու։

Օրինակ, 2003-ին կարելի էր 40-50000 դրամով թերթում լրագրող աշխատել (կարծեմ բարձր աշխատավարձ էր համարվում), ծայրամասային միսենյականոցներն էլ մոտ երեք հազար դոլար էին։ Այսինքն, եթե ընտանիք չունենայիր ու կարողանայիր ամիսը 10 000 հետ գցել, մի տասը տարում կարելի էր մոտենալ ծայրամասում տուն ունենալու երազանքին, եթե, իհարկե, գնաճ չլիներ, ինչպես եղավ։)) էսօր լրագրողին 80-100 000 են տալիս, իսկ նույն տիպի տները արժեն 40 000 դոլար։

Նույնը մնացած աշխատվորներն են։ Փոխարենը հիմա հնարավոր ա վարկով տուն առնել, բայց էդ վարկն էլ չեն տա մի մարդու, որի աշխատավարձը մի հինգ-վեց օրվա մինիմալ զամբյուղին ա հերիքում, ինչպես ՀՀ քաղաքացիների զգալի մասի պարագայում ա։ Բնակարանային խնդիր եւ ընդհանրապես խոշոր ծախս ունեցող մարդիկ ինչպես առաջ, այնպես էլ հիմա խոպան են գնում։ Եվ ցավն էն ա, որ դինամիկան էս առումով ասում ա, որ էսօր լավ է, կանց վուր վաղը։

https://www.facebook.com/Arpi.Voskanian/posts/2491260964524909