Home / Հայաստան / Կաթնամթերքի կեղտոտ արտադրամասը մանկապարտեզների էր մատակարարում

Կաթնամթերքի կեղտոտ արտադրամասը մանկապարտեզների էր մատակարարում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կասեցրել են «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝ «Norma» ապրանքանիշ, պատկանող կաթնամթերքի արտադրամասը աշխատանքը։ Այս ընկերության արտադրանքը մատակարարվել է մի շարք մանկապարտեզների։

«Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ են գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ ախտահանման։ Անձնակազմը չի պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չի կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում՝ սանիտարական հագուստ, ավելին՝ նրանցից երկուսը չեն ունեցել սանիտարական գրքույկներ, չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության», նշված է տեսչության փետրվարի 20-ի հաղորդագրությունում։

Տեսչական մարմինը կասեցել է «Ագրոպրոդ» ՍՊԸ գործունեությունը, տրվել է ժամկետ թերությունները վերացնելու համար: Տրվել է նաև կարգադրագիր բժշկական զննության չանցած երկու աշխատակիցներին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին: