Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Ռ․ Ափինյանի վճռեց․ «Գրիգոր Դավթի Գևորգյանի, Արման Էդուարդի Սահակյանի, Հովհաննես Հակոբի Մկրտչյանի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, Հայկ Բաբուխանյանի, Հովհաննես Գալաջյանի՝ iravunk.com ինտերնետային լրատվական կայքում «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածում հրապարակված զրպարտիչ տեղեկությունները՝ կապված հայցվորների կողմից երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու՝ վիրավորելու և ծաղրելու հետ, հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար հայցվորներից յուրաքանչյուրին 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ գումար վճարելու, հայցվորների նկատմամբ դրսևորած խտրականության և ատելության հրահրման փաստը հաստատելու, դատական ակտի եզրափակիչ մասից հայցվորների նկատմամբ խտրականության և ատելության հրահրման փաստի հաստատումը iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցը կարճել Հայկ Բաբուխանյանի մասով, մնացած մասով հայցը բավարարել մասնակի: (Տես վճռի ամբողջական տարբերակը):
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:
Սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 2014թ․-ի հունիսի 19-ին։ Գործի քննությունը տևել է մոտ 6 տարի։ Փաստաբանական ծառայությունները տրամադրվել է Նոր Սերունդ կազմակերպության կողմից։ Գործի նախապատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://old.ngngo.net/am/iravunk/։