Home / Դատարան / Հափշտակություն կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը հիշեց Հայաստանի անվտանգության ու Ղարաբաղի մասին

Հափշտակություն կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը հիշեց Հայաստանի անվտանգության ու Ղարաբաղի մասին

Պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը կոչ արեց երբեք չմոռանալ Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին։ Դատարանի բակում հավաքվածներին դիմելով, ՀՀ երրորդ նախագահը որոշեց հիշատակել նաև Ղարաբաղը՝ նշելով, որ այն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու։

Մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ ՀՀԿ ներկայացուցիչների գլխավորությամբ, հավաքվել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ, որտեղ սպասվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ տեղում հավաքվել էին մարդիկ, որոնք եկել էին իրենց «վրդովմունքն արտահայտեն», և որևէ բան կազմակերպված չէր։

Պաշտոնաթող նախագահ Սարգսյանն, ով բարձրախոսով ելույթ ունեցավ, երախտագիտություն հայտնեց ներկաների հարազատներին, որոնք չեն փորձել համոզել մարդկանց «այս անբարենպաստ եղանակին մնալ տանը»։ Այդ պահին թեթև ձյուն էր տեղում։

«Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով, չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին», ֊ մասնավորապես, ասաց Սարգսյանը՝ շեշտելով նաև, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ «Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր։ Շատ֊շատ շնորհակալ եմ, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ»։

Նշենք, որ պարբերական են դարձել նախորդ իշխանությունների ներկայացուցիչների փորձերն՝ ընթացող դատավարությունները ներկայացնել որպես Հայաստանի և Ղարաբաղի միջև «ընդհարում»։ Նույն բանն անում են նաև Ղարաբաղում, ասում են տեղի ընդդիմադիրները, որոնց խոսքով, հայաստանյան ներկայիս իշխանությունները ղարաբաղյան բնակչությանն են ներկայացնում իբրև օտար և իրենց շահերի դեմ գործող։

Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմներից, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Սոցիալական ցանցերում արձագանքեցին Սարգսյանի նոր՝ փողոցային պրոտեստի մասնակցի կերպարին։

Սերժիկ ակտիվիստ

Gepostet von LomTV am Dienstag, 25. Februar 2020

 

Tekali Taxi