Մարտի 17-ին, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 78 դեպք (որոնցից մեկը՝ արդեն առողջացած): Վերջին մեկ օրվա ընթացքում՝ 26 դեպք, որոնցից 19-ը՝ փոխկապակցված մարտի 15-ին Երևանի խոշոր արտադրամասերից մեկում արձանագրված դեպքերի, մնացած 7-ը՝ Էջմիածնի հայտնի նշանդրեքի հետ։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/137319217701913/?hc_location=ufi
Բոլոր պացիենտները պահվում են հիվանդանոցային պայմաններում, նրանց հետ սերտ շփում ունեցած մարդիկ մեկուսացված են կամ մեկուսացվում են։ Մեկուսացվածների թիվը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ, այսօր երեկոյան կհասնի 600-ի։
Մեկուսացման նպատակն է՝ կոտրել վիրուսի տարածման շղթան։ Հավանական է, որ ապագայում մի քանի հարյուր հոգի էլ մեկուսացվի, բայց հետագայում կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը։
78 հիվանդներից 2 մոտ թոքաբորբ էր արձանագրվել, որը, ըստ Թորոսյանի, կարող է նույնիսկ անցել է (2-րդ ռենտգենը ցուցված է 7 օր հետո)։ Մեծ մասը հիվանդության որևէ սիպտոմ չունի։ Որոշները թեթև ջերմում են։
Հիշեցնենք, որ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Կառավարությունն այսօր որոշեց Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն հայտարարել։
Արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների և սահմանափակումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ, կանխարգելիչ այլ միջոցառումների մասին՝ այստեղ։