2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բարերը, գիշերային ակումբներն ու խաղատները չեն գործի մինչև արտակարգ դրության ավարտը

Պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը ՀՀ տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.


  • Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության

  • Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն

  • Կինոֆիլմերի ցուցադրում

  • Խաղատներ

  • Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ: