«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության մահվան դեպք. 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության սարքի տակ։
Հիշեցնենք, որ մարտի 26-ի առավոտյան 10։00-ի դրությամբ Հայաստանում գրանվել է կորոնավիրուսով վարակվածության 290 դեպք։ 25 նոր դեպք՝ վերջին մեկ օրում։ Բարակվածներից 18-ն արդեն առողջացել է։
Բուժում ստացող պացիենտներից 36-ը ունի թոքաբորբ։ Նրանցից 1-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նա ևս միացված է արհեստական շնչառության սարքին և ունի ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։