Home / Հայաստան / 40-ամյա բանգլադեշցին 9-րդ հարկից նետել է երեխաներին և իրեն

40-ամյա բանգլադեշցին 9-րդ հարկից նետել է երեխաներին և իրեն

Առավոտյան ժամը 8-ի սաhմաններում Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն ահազանգ են ստացել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի շենքերի արանքում դիեր կան: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները շենքերի բակում հայտնաբերել են 40-ամյա հոր, նրա 8-ամյա որդու և 5-ամյա դստեր դիերը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխաներից մեկին, այնուհետև՝ մյուս երեխայի հետ նետվել է նրա հետևից:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները shamshyan.com-ին հայտնել են, որ 40-ամյա տղամարդը նախկին զինվորական էր, ամուսնալուծված, երեխաները ապրում էին նրա նախկին կնոջ հետ։

Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կատարվում է նախաքննություն։