Home / Բանակ / Ականի պայթյունից Ղարաբաղում պայմանագրային զինծառայող է մահացել

Ականի պայթյունից Ղարաբաղում պայմանագրային զինծառայող է մահացել

Մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել Ղարաբաղի Պաշտպանության բանակի (ՊԲ) հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը, հայտնում է Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը:

[թարմացում-12։50] Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Զինծառայողը, ըստ Քննչական կոմիտեի,  մայոր Տորան Պողոսյանը մահացել է ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով։