Բուհերի հանցավոր վարչակազմի դեմ դուրս եկած ուսանողները թիրախավորվում են նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից՝ կրթական և իրավական համակարգերի անտարբերության ֆոնին։ Շիրակի պետական համալսարանի «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանը հեղափոխությունից երկու տարի անց արձանագրում է, որ բուհում իրավիճակը չի փոխվել, ռեկտորի պաշտոնակատարը չի կարող բարեփոխել կրթական պրոցեսը, ձերբազատվել հանցագործներից։ Դասախոսները շարունակում են լռել համալսարանում տիրող անարդարությունների մասին՝ գերադասելով բողոքն արտահայտել մասնավոր զրույցներում։
Ապօրինությունների մասին փաստական տվյալները, ինչպես նաև ուսանողական կյանքի բարեփոխման մասին առաջարկները ուղարկվում են կրթության նախարարություն, բուհի հանրային խորհրդին, պատգամավորներին, հանրայնացվում են ասուլիսներում, մամուլում, սոցցանցերում և Ազգային ժողովի ամբիոնից։ Փոխարենը՝ նախաձեռնության անդամները թիրախավորվում են դեկանների կողմից, որոնք վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչեցնում ուսանողների՝ հատկապես Գևորգ Ղուկասյանի հասցեին։ Epress.am-ի հետ զրույցում նա պատմում է ստեղծված իրավիճակի մասին․